ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևանի Նուբարաշենի խճուղում՝ «Որսորդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում հակատանկային արկ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն արկի մասին տեղեկությունը ստացել է հունիսի 12-ին, ժամը 21:26-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:
Երևանի կենտրոնում գտնվող տներից մեկում երիտասարդի դիակ են հայտնաբերել
Պարզվել է, որ «Որսորդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված 120 մմ հակատանկային արկ է, որը սակրավորները տեղափոխել են Մարշալ Հ․ Բաղրամյանի անվան զորավարժարան՝ հետագա ոչնչացման համար։