ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել որդու՝ Փսալմի հետ ու նշել, որ տղան սկսել է քայլել:
«Իմ փոքրիկ տղա Փսալմը շատ քաղցրիկն է: Նա արդեն քայլել է սովորել»,- գրել է Քիմը:
Լուսանկարը հիացրել է աստղի հետևորդներին: Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել:
«Հրաշք եք, քաղցրիկ տղա, խենթանում եմ ձեր ընտանիքի համար, միշտ միասին լինեք»,-գրել են նրա երկրպագուները:
Посмотреть эту публикацию в Instagram
Լուսանկարը մի քանի ժամում ավելի քան 2 միլիոն 600.000 հետևորդ է հավանել։
Նշենք, որ Քիմ Քարդաշյանն ու նրա հայտնի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, չորս երեխա ունեն` երկու աղջիկ՝ Նորթը և Չիկագոն, և 2 տղա՝ Սեյնթը և Փսալմը։ Քիմի առողջական վիճակի պատճառով (բժիշկները նրան խորհուրդ չէին տալիս ծննդաբերել) Չիկագոն և Փսալմը ծնվել են փոխնակ մոր օգնությամբ։ Ավելի վաղ Քիմը խոստովանել էր, որ Փսալմին համարում է իր հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի վերածնունդը։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն իր կրտսեր երեխաներին՝ Չիկագոյին և Փսալմին, 2019 թ․-ին հայաստանյան ուղևորության ընթացքում մկրտեց Սուրբ Էջմիածնում։ Դա նրա երկրորդ այցելությունն էր պատմական հայրենիք։ Առաջին անգամ նա Հայաստան եկել էր 2015թ-ին։
Քիմը նույնպես մկրտվել է Էջմիածնում և եկեղեցական անուն ստացել. քավորը մանրամասներ է պատմում