00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շահումյանցիների խնդիրն ամենալուրջ ձևով պետք է դրվի բանակցությունների առանցքում. Մեղրյան

© Sputnik / Andranik GhazaryanЗдание Министерства иностранных дел Армении
Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Շահումյան–Գետաշեն» միության ներկայացուցիչ, փաստաբան Զինավոր Մեղրյանը կարծում է, որ ներհայաստանյան դիսկուրսում շատ ավելի ակտիվորեն պետք է խոսվի շահումյանցիների խնդրի մասին
Շահումյանցիների խնդիրն ամենալուրջ ձևով պետք է դրվի բանակցությունների առանցքում. Մեղրյան

Նախորդ երեք տասնամյակների ընթացքում շահումյանցիները կարողացել են գոյատևել և զարգանալ որպես առանձին համայնք և իրենց սուբյեկտայնությունը պահպանել են այդ մակարդակում։ «Շահումյան–Գետաշեն» միության ներկայացուցիչ, փաստաբան Զինավոր Մեղրյանը կարծում է, որ շահումյանցիների խնդիրն ամենալուրջ ձևով պետք է դրվի բանակցությունների առանցքում։

Анна Нагдалян - Sputnik Արմենիա
Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը

«Շահումյանցիների համայնքները թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե արտասահմանում բավականին կուռ են, և երեք տասնամյակների ընթացքում ծնված շահումյանցիները, որոնք ծնվել են բռնագաղթից հետո և ոչ Շահումյանում, շատ լավ պատկերացնում են, թե ով են իրենք, ինչ հայրենիք ունեն ու ինչ են կորցրել։ Ֆեյսբուքում ես անդրադարձել էի, օրինակ, Ակնաբերդ գյուղին, որը շահումյանցիներով խիտ բնակեցված ու մեծ խորհուրդ կրող գյուղ է, գրեթե սահմանակից է Շահումյանին, հետևաբար մի օր անպայման անցնելու է սահմանը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

© Photo : official site of Camber of Advocates of RAԶինավոր Մեղրյան
Շահումյանցիների խնդիրն ամենալուրջ ձևով պետք է դրվի բանակցությունների առանցքում. Մեղրյան - Sputnik Արմենիա
Զինավոր Մեղրյան

Այս օրերին լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցը: 1992թ. հունիսի կեսերին ադրբեջանական զինված ուժերն ամբողջովին գրավեցին Շահումյանի շրջանը և զանգվածային ոճրագործությունների միջոցով այնտեղից դուրս մղեցին հայկական բնակչությանը: Լեռնային Ղարաբաղի անմիջական հարևանությամբ գտնվող Շահումյանի շրջանի հայ բնակչությունը ստիպված էր գնալ դեպի հարավ: Ղարաբաղյան հակամարտության ընթացքում բնակչության մեծ մասը զոհվեց կամ փախավ Հայաստան, Լեռնային Ղարաբաղ և Ռուսաստան:

Մեղրյանը հատուկ ընդգծում է Շահումյանի կողմի մեր սահմանապահ զորամասի կարևորությունը, որն ավելի շատ հայտնի է «Եղնիկներ» անունով, որտեղ տարբեր տարիներին ծառայել են հազարավոր շահումյանցիներ։ Մյուս կողմից շահումյանցիների համայնքը շատ ակտիվորեն մասնակցել է այդ զորամասի նյութատեխնիկական և այլ խնդիրների լուծմանը։ Շահումյանցիներն առհասարակ որպես համայնք շատ ակտիվ կերպով դրսևորվել են վերջին տասնամյակներին` սպասելով այն պահին, թե երբ հնարավոր կլինի իրենց դատը գոնե բանակցային մակարդակում հրապարակ բերել։

«Հաշվի առնելով բանակցությունների ներկա ընթացքը և մեր հակառակորդների կեղծ օրակարգերը` մենք արտաքին ու ներքին քաղաքականության առումով շատ նպաստավոր ենք համարում պահը, որ ՀՀ արտգործնախարարը Շահումյանի և նրա բնակիչների խնդիրը թե՛ տարածքային, թե՛ իրավունքների վերականգնման բաղադրիչներով դնի բանակցային սեղանի վրա»,– ասում է փաստաբանը։

Ըստ Մեղրյանի` ներհայաստանյան դիսկուրսում շատ ավելի ակտիվորեն պետք է խոսվի շահումյանցիների խնդրի մասին։ Նա տեղեկացրեց, որ 2018թ.–ին բավականին հաջողված փաստավավերագրական ֆիլմ նկարահանվեց Շահումյանի անկման, պարտիզանական շարժման և խնդրի` օդում կախված լինելու մասին։

«Շահումյանի խնդիրը նախևառաջ Արցախի հանրապետության կորսված տարածքի խնդիր է, քանի որ ժամանակին միացել էր Արցախի անկախության հռչակագրին, անկախացել նրա հետ։ Բացի այդ, բռնագաղթի ժամանակ ավելի քան 300 մարդ զոհվել է, մի մասն էլ` անհետ կորել։ Մենք ունենք այդ մեծ ողբերգությունը, բայց դրա մասին չենք խոսում»,– նշում է փաստաբանը և հավելում, որ մեդիադաշտում սկսած իրենց գործունեությունն արձագանք կգտնի իշխանությունների մոտ։

Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա
ՄԻԵԴ-ի որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է. ՀՀ ԱԳՆ

Մեղրյանի փոխանցմամբ` մինչ օրս շահումյանցիները Հայաստանում անցկացրել են բազմաթիվ միջոցառումներ, որոնց մասնակցել են նաև տարբեր աստիճանի պետական այրեր, սակայն խնդրի բարձրաձայնումը դրանից ավել չի եղել։ Մոսկվայում ամեն տարի հայկական եկեղեցու բակում տեղադրված հուշակոթող–խաչքարի մոտ անցկացվում են միջոցառումներ, սակայն մինչ օրս անցկացված միջոցառումները կազմակերպվել են բացառապես շահումյանցիների համայնքային ռեսուրսներով։

Մեղրյանի համոզմամբ`շահումյանիցների խնդիրը ոչ թե որևէ մեկի ներքաղաքական խնդիրն է, այլ համազգային խնդիր, հետևաբար միությունը ՀՀ ԱԳՆ–ին կաջակցի ամեն ինչով, որպեսզի խնդիրն ամենալուրջ ձևով դրվի բանակցությունների առանցքում։

Հավելենք, որ ներկայումս Ադրբեջանի վարչատարածքային բաժանման համաձայն` Ադրբեջանի ԽՍՀ Շահումյանի շրջանի նախկին տարածքը մտել է Ադրբեջանի Հանրապետության Գորանբոյի շրջանի մեջ, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման համաձայն` Ադրբեջանի ԽՍՀ Շահումյանի շրջանի նախկին տարածքը մտնում է ԼՂՀ Շահումյանի շրջանի մեջ՝ գրավված Ադրբեջանի կողմից:

Լրահոս
0