00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խանութներում «անարխիա» է, կամ սոցիալական հեռավորություն «գյումրեցու ձևով»

© Sputnik / Lilit HarutyunyanОчередь в одном из крупных супермаркетов Гюмри
Очередь в одном из крупных супермаркетов Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չնայած հնարավոր ամեն տեսակի նախազգուշացումներին, դիմակ կրելու և սոցիալական հեռավորություն պահելու խնդրանքներին՝ գյումրեցիների մեծ մասը շարունակում է ապրել սեփական կանոններով։ Իսկ «մի փոքր հեռու կանգնելու» խնդրանքը երբեմն կարող է ծեծկռտուքի վերածվել...

Կորոնավիրուսի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը սոցիալական հեռավորություն պահպանելն է։ Անկախ նրանից, որ Հայաստանում դիմակ կրելու խիստ ռեժիմ է սահմանվել, այնուամենայնիվ դիմակներն այս դեպքում թեև կարևոր, սակայն երկրորդական դեր են խաղում։

Այս առիթով օրեր առաջ խոսեց ռուսաստանցի հայտնի սրտաբան, Ժադկևիչի անվան Մոսկվայի քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը, որը նշեց, որ վիրուսը խիստ վարակիչ է։ «Կանխարգելման միակ արդյունավետ միջոցը սոցիալական հեռավորություն պահպանելն է, իսկ բռնկման դեպքում՝ ինքնամեկուսացումը»,– ասաց նա։

Մյասնիկովի ասածների մասին քաջատեղյակ են նաև Հայաստանի հայրաքաղաք Գյումրիում։ Չիմանալ պարզապես չեն կարող. հազիվ թե գտնվի մեկը, որը համավարակի ողջ ընթացքում գոնե մեկ անգամ հեռուստացույց, համակարգիչ կամ ռադիո միացրած չլինի։

Այնուամենայնիվ գյումրեցիների մեծ մասը պարզապես անտեսում է ամբողջ աշխարհի համար դժվարին այս ժամանակահատվածում բոլոր լրատվամիջոցներով ամեն օր հնչող կանոնները։ Մարդիկ շարունակում են ապրել այնպես, ինչպես ապրում էին մինչև համավարակը: Նրանց պատկերացումներում ոչ մի կերպ չեն տեղավորվում նոր կանոնները։

Мониторинг выполнения требований коменданта в различных торговых точках города (12 июня 2020). Гюмри - Sputnik Արմենիա
Ստուգումներ Գյումրիում, կամ պարետի ո՞ր որոշումներն են խախտվում սպասարկման կետերում

Կորոնավիրուսը մոռացության չի մատնել բակերում մեծ խմբերով հավաքվելու տղամարդկանց և տղաների դարավոր սովորույթը կամ հերթերում միմյանց ծոծրակին շնչելու «բարի ավանդույթը», ընդ որում՝ այս դեպքում  հերթի մեծությունն այնքան էլ էական չէ. մարդիկ սիրում են «իրար գլխի լցվել»։ Ինչ վերաբերում է դիմակներին, ապա դրանք ավելի հաճախ կարող եք տեսնել մարդկանց ձեռքում, դնչին դրած, կամ վզից կախած. դիմակները, ցավոք, հազվադեպ են իրենց «իրական տեղում» հանդիպում։

Իհարկե, գյումրեցիները միակը չեն, որ անտեսում են այս օրերի համար հույժ կարևոր կանոնները։ Այդ պատճառով էլ կան հատուկ մարմիններ, որոնք կոչված են վերահսկելու իրավիճակը և անբարեխիղճ քաղաքացիների գործողությունները։ 

Սրճարանում չվարակվեցիր, կվարակվես խանութում...

Այն դեպքում, երբ սրճարանների և ռեստորանների վրա հսկայական ճնշումներ են գործադրվում, պատկան մարմինները դրանց սեփականատերերին երբեմն անհեթեթ պահանջներ են ներկայացնում, խանութներում և սուպերմարկետներում անարխիա է տիրում։ Հայտնի իրողություն է՝ քաղաքացիների օրինապահության և ճշտապահության վրա հույս դնել չի կարելի։ Հետևաբար հատուկ ծառայություններն այսօր առավել քան երբևէ պետք է ավելի քրտնաջան աշխատեն, իսկ ամենակարևորը` ռացիոնալ, որպեսզի հետո ռեսուրսների պակասից չբողոքեն։

Դեռ վաղ է խոսել կորոնավիրուսի աճի տեմպերի անկման մասին. Թորոսյան

Պարզաբանենք` վերջին օրերին իրավապահ մարմինների երկուական աշխատակիցներ շրջում են քաղաքի բակերով, բնակիչներից պահանջում անհապաղ դիմակը ճիշտ դնել, նույնիսկ այն ժամանակ, երբ դա բոլորովին անիմաստ է։ Այսօր ականատես եղանք՝ ինչպես ոստիկանները խնդրեցին քիթն ու բերանը փակել մի քանի երիտասարդի, որոնք մարզվում էին մարզասարքերի վրա, այն դեպքում, երբ կոնստրուկցիաները միմյանցից բավական հեռու էին գտնվում։ Մեկ այլ դեպքում՝ ոստիկանները անչափահաս փոքրիկի հետ խաղացող մորը հորդորեցին դիմակ դնել, մի վայրում, որտեղ նրանցից բացի ոչ ոք չկար։

«Պարետի որոշումն է», – բացատրում են նրանք։

Որոշումը որոշում... Բայց չէ՞ որ այն առողջության համար որոշակի ռիսկեր է պարունակում։

Սակայն հիմա անդրադառնանք մեկ այլ հանգամանքի. նույն այդ երիտասարդները, կամ երիտասարդ մայրը, որոնք չգիտես ինչու դիմակ են կրում բաց տարածությունում, ստիպված են հանդուրժել սոցիալական հեռավորությունը չպահպանողներին, եթե հանկարծ որոշեն խանութ գնալ։

50 օր` կորոնավիրուսի ճիրաններում. Փաշինյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել

Քաղաքի խոշոր սուպերմարկետներում (էլ չենք խոսում խանութներում) դրամարկղերի մոտ դնչներին դրած դիմակներով գրեթե իրար կպած այցելուների մշտական հերթեր են։ Հետաքրքիրն այն է, որ ամենևին էլ պարտադիր չէ, որ հերթն այդ մեծ լինի։ Այնուամենայնիվ, ո՛չ դրամարկղի, ո՛չ անվտանգության աշխատակիցները ջանք չեն գործադրում՝ կենսական անհրաժեշտության կանոնների մասինհաճախորդներին հիշեցնելու համար։ Էլ չենք խոսում գծանշումների, սահմանազատող գծերի համատարած բացակայության մասին։

© Sputnik / Lilit HarutyunyanԳյումրու սուպերմարկետներից մեկում
 Խանութներում «անարխիա» է, կամ սոցիալական հեռավորություն «գյումրեցու ձևով» - Sputnik Արմենիա
Գյումրու սուպերմարկետներից մեկում

Իսկ նրանք, ովքեր հոգ են տանում ո՛չ միայն սեփական, այլև իրենց հարազատների և նույնիսկ խանութի աշխատակիցների առողջության մասին, ստիպված են կա՛մ հանդուրժել այս ամենը, կա՛մ անձամբ նկատողություն անել։ Ընդ որում՝ հանդիմանվողներից ոչ բոլորն են ըմբռնումով մոտենում։ Ոմանց մոտ սոցիալական հեռավորությունը պահպանելու խնդրանքը կարող է նույնիսկ ագրեսիա առաջացնել, վերաճել կոնֆլիկտի և ծեծկռտուքի։
Փորձեցինք տեղական ինքնակառավարման մարմիններից պարզել, թե ով է, ի վերջո, խանութներում տիրող իրավիճակի պատասխանատուն, և ինչու դրանց սեփականատերերը չեն պահանջում, որ հաճախորդները պահպանեն արտակարգ դրության տարրական կանոնները։

«Նատալի Ֆարմ», «Կայզեր», «Պրոմ-Տեստ». նրանց աշխատանքը կասեցվել է

Գյումրու քաղաքապետարանի Գովազդի, առևտրի և ծառայությունների համակարգման բաժնի պետի տեղակալ Ռոբերտ Անդրեասյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենք քաղաքի տնտեսվարող սուբյեկտների մոնիթորինգ են իրականացնում և հաշվետվություններն ուղարկում են քաղաքապետարան։ Անդրեասյանի խոսքով` այդքանով իրենց բաժնի իրավասությունն ավարտվում է։

«Համավարակի ընթացքում մենք մոնիթորինգ ենք իրականացրել քաղաքի գրեթե բոլոր տնտեսվարող սուբյեկտներում։ Հիմա էլ շարունակում ենք արձանագրել խախտումները և հաշվետվություններն ուղարկել քաղաքապետարան»,– ասաց նա։

Շիրակի մարզպետարանում մեզ պատասխանեցին, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրավասու է Առողջապահության և սոցապահովման բաժինը։ Սակայն բաժնում անկեղծորեն զարմացան, երբ փորձեցինք մեր հարցերի պատասխաններն ստանալ, ասացին՝ որ դա իրենց գործունեության ոլորտը չէ։

Որոշեցինք դիմել Առողջապահության նախարարության տեսչական մարմին։

Սպիտակի միջադեպի ավելի ամբողջական տարբերակ - Sputnik Արմենիա
Արժանի են խրախուսման. Փաշինյանը մեկնաբանել է Սպիտակում կնոջ «ձեռքերը ոլորելու» օպերացիան

«Գյումրու տնտեսվարող սուբյեկտների համար, բացառությամբ սրճարանների և ռեստորանների, պատասխանատու է մեր կառույցը։ Մենք լարված աշխատում ենք և վերահսկում իրավիճակը: Բոլորովին վերջերս արձանագրված խախտումների պատճառով Գյումրիում դադարեցրել ենք մի շարք տնտեսվարող սուբյեկտների աշխատանքը», – նշեց Առողջապահության նախարարության տեսչական մարմնի տեղեկատվության, խորհրդատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Լիանա Եղիազարյանը` հայտնելով, որ կառույցն անհապաղ կզբաղվի այն խանութներով և սուպերմարկետներով, որտեղ խախտումներ են արձանագրվել։

Ինչպես ավելի ուշ պարզաբանեց Շիրակի մարզի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արաքս Կիրակոսյանը, մարզպետի որոշմամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք իրականացնում են դիտարկումներ, և դրանց արդյունքներն ուղարկվում են իրավասու մարմիններ:

Իսկ մեզ մնում է սպասել և հուսալ, որ Տեսչական մարմնի նախազգուշացումից հետո սուպերմարկետների ղեկավարներն ու աշխատակիցները հաճախորդներից կպահանջեն պահպանել բոլոր սահմանված կանոնները` գոնե իրենց գործունեությունը առանց խնդիրների և խոչընդոտի շարունակելու համար։

Հավաքույթները շարունակում են վարակի նոր բռնկումների պատճառ դառնալ. Սուրեն Պապիկյան

Լրահոս
0