00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ոստիկանների կողմից Մելիքյանին և մյուսներին բերման ենթարկելու հիմքերն իրավաչափ չեն. Մելոյան

© Sputnik / Asatur YesayantsИсполнительный директор Международного центра по развитию парламентаризма Гоар Мелоян
Исполнительный директор Международного центра по развитию парламентаризма Гоар Мелоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի և այլ անձանց Ազգային ժողովի մոտից բերման ենթարկելու հանգամանքներին։
Մելոյան. «Ոստիկանների կողմից Մելիքյանին և մյուսներին բերման ենթարկելու հիմքերն իրավաչափ չեն»

Գոհար Մելոյանի փոխանցմամբ`ՀՀ կառավարությունը որոշեց երրորդ անգամ երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, ու թեև հասկանալի է կորոնավիրոսով պայմանավորված պատճառը, սակայն անհսականալի է այն իրավիճակը, որ արտակարգ դրությունը հերթական անգամ երկարաձգվում է առանց որևէ էական սահմանափակումների, որոնք ենթադրաբար կարող էին նպաստել մարդկային կուտակումների նվազեցմանը։

«Բոլոր բնույթի սահմանափակումները, որոնք նախկինում ենթադրում էին մարդկային կուտակումների նվազեցում, այս պահին վերացված են, բայց ամեն դեպքում արտակարգ դրությունը երկարաձգվում է։ Ինչո՞վ կարող է հիմնավորված լինել նման որոշման կայացումը։ Իրավական համայնքը կարող է ենթադրել, որ հիմնական միտումն այս իրավիճակում մարդկանց զրկելն է իրենց հիմնարար իրավունքներից օգտվելուց»,– նշում է իրավագետը։ 

Գոհար Մելոյանի կարծիքով` Ռուբեն Մելիքյանն իր քաղաքացիական կամքն է դրսևորել և որպես մասնագետ ու նաև Մարդու իրավունքների նախկին պաշտպան ընդգծել է, որ այսպիսի գործողության արդյունքում մարդիկ զրկվում են ազատ հավաքներ անցկացնելու իրենց հիմնարար իրավունքից հատկապես այն դեպքում, երբ նույն կառավարության գործողությունների պարագայում իրենց բողոքն արտահայտելու և իրավունքներն իրացնելու անհրաժեշտություն են զգում։ 

Арсен Бабаян  - Sputnik Արմենիա
Ոստիկանությունը բերման ենթարկեց Արսեն Բաբայանին, Արթուր Դանիելյանին և այլ ակտիվիստների

«Ոստիկանների կողմից Ռուբեն Մելիքյանի բերման ենթարկելու պահն ավելի շատ առնչվում է վարչական ձերբակալության հետ, ինչն իմ համոզմամբ իրավաչափ չէ, որովհետև նա ու իրավական հանրույթի մի խումբ ներկայացուցիչներ շեշտել էին, որ միայնակ են իրականացնում այդ քաղաքացիական ակցիան` իրարից բավականին հեռու գտնվելով, ինչը բնականարաբ չէր ենթադրում հավաք»,– նշում է իրավագետը։

Գոհար Մելոյանի դիտարկմամբ` ոստիկանության և ոստիկանական զորքերի մասին օրենքների համաձայն` անձին հնարավոր է բերման ենթարկել իրավախախտման դեպքում, սակայն այս պարագայում բավականին խնդրահարույց են ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու հիմքերը։ 

Քանի որ խորհրդարանը հատուկ նիստ է հրավիրել արտակարգ դրությունը երկարաձգելու առնչությամբ, իրավագետը հույս ունի, որ ԱԺ ընդդիմադիր ուժերը կբարձրաձայնեն իրենց մտահոգությունները հատկապես մարդու հիմնարար իրավունքների սահմանափակման համատեքստում, ինչպես նաև հետագայում այս որոշումների սահմանադրականության հարցով կդիմեն ՍԴ, քանի որ իրավական հանրությունն արդեն իսկ լրջագույն մտահոգություններ է արտահայտում արտակարգ դրությունը երրորդ անգամ երկարաձգելու հիմնավորման առթիվ։       

Հիշեցնենք` այսօր առավոտյան իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մի քանի այլ իրավապաշտպանների հետ ԱԺ–ի դիմաց պահանջում էր իշխանությւոններից վերադարձնել հավաքներ և ցույցեր անելու իրավունքը, որոնք արտակարգ դրության պայմաններում արգելված են։ Կարժ ժամանակ անց Ռուբեն Մելիքյանը Facebook–ի  իր էջում գրել էր, որ իրեն բերման են ենթարկել։

Հիշեցնենք նաև, որ այսօրվա արտահերթ նիստում ՀՀ կառավարությունը որոշեց երկրում արտակարգ դրության ռեժիմը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հուլիսի 13–ը, ժամը 17։00–ն ներառյալ։

Լրահոս
0