00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիայից բժիշկներ են գալիս ՀՀ. ՌԴ–ից նույնպես բժիշկների խումբ է նման ցանկություն հայտնել

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցМедицинский работник в отделении реанимации
Медицинский работник в отделении реанимации - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի հետ բանակցությունների մեջ է` արտակարգ իրավիճակների համար ստեղծված թիմերի այցելության առնչությամբ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ վաղը հատուկ չվերթով Ֆրանսիայից Հայաստան կժամանեն 10 բժիշկ։

«Լիտվայի կառավարությունն է մեզ օգնելու պատրաստակամությունը հայտնել, եկող շաբաթ բժիշկներ կժամանեն Հայաստան։ Ինչպես նաև Ռուսաստանից 50 բժիշկ Հայաստան գալու ցանկություն են հայտնել, նրանք նույնպես կգան ու տեղում կաշխատեն մի քանի շաբաթ»,- ասաց Թորոսյանը։

Նախարարը հայտնեց նաև, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի հետ բանակցությունների մեջ են` արտակարգ իրավիճակների համար ստեղծված թիմերի այցելության առնչությամբ։ Նման թիմերը հավանաբար կլինեն Լեհաստանից կամ Իսրայելից, որոնք հիմա տարբեր երկրներում օգնում են և մեծ փորձ ունեն։ Սակայն, ըստ Թորոսյանի, վերոհիշյալ թիմերի` Հայաստան ժամանելու որոշումը դեռ վերջնական չէ։

Մեկ օրում Հայաստանում 13 մարդ է մահացել կորոնավիրուսից

Հիշեցնենք` երեկ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտնել էր, որ Վրաստանը բժիշկների խումբ կգործուղի Հայաստան։ Գախարիայի խոսքով՝ Վրաստանը քննարկում է հարևան Հայաստանին օգնելու հարցը և համապատասխան առաջադրանքը տրվել է առողջապահության նախարարությանը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 612–ով և դարձել 15 281

Լրահոս
0