ԱՄՆ մի շարք քաղաքներում`ռասիզմի և ոստիկանության կամայականությունների դեմ անցկացվող բողոքի ակցիաների մասնակիցները տապալել և վնասել են մի քանի արձաններ, որոնք, ըստ ակցիայի մասնակիցների, փառաբանում են ռասայական խտրականությունը։
Այսպես՝ Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում քանդվել են ստրկատիրական Կոնֆեդերացիայի նախկին նախագահ Ջեֆերսոն Դևիսի, ինչպես նաև Ամերիկան բացահայտած Քրիստափոր Կոլումբոսի արձանները։ Բողոքի ակցիայի մասնակիցների կարծիքով` ծովագնացի արձանը խորհրդանշում է Ամերիկայի բնիկ ժողովուրդների հալածանքները։
«Սևամորթների կյանքերն էլ կարևոր են» կարգախոսով բողոքի ակցիաները սկսվեցին ԱՄՆ մի շարք քաղաքներում այն բանից հետո, երբ մահացավ ոստիկանության կողմից ձերբակալված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը։ Ակցիայի մասնակիցները պահանջում են ապամոնտաժել ռասիզմի խորհրդանիշները։
ԱՄՆ-ում անկարգությունների հետևանքով նաև հայերին պատկանող բիզնեսներ են տուժել
Նմանատիպ ակցիաներ են անցկացվում նաև եվրոպական քաղաքներում, որտեղ ևս պղծվել են արձաններ, մասնավորապես՝ Անգլիայում, Բելգիայում, Շոտլանդիայում։
Հիշեցնենք, որ Ֆլոյդի մահից հետո բողոքի ակցիաներ ու զանգվածային անկարգություններ սկսվեցին Մինեապոլիսում (ԱՄՆ)։ Համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ոստիկանները ձեռնաշղթա հագցրել Ֆլոյդին, գետնին գցել և հարձակվել նրա վրա, իսկ նրանցից մեկը ծնկով սեղմում է աֆրոամերիկացու կոկորդը։ Ֆլոյդը տեսանյութում մի քանի անգամ ասում է, որ չի կարողանում շնչել, բայց ոստիկաններն անտեսում են նրա ասածը։
Մենք բոլորս Ջորջ Ֆլոյդ ենք․ ԱՄՆ-ի բողոքի ակցիաները տարածվել են աշխարհով մեկ
Ֆլոյդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Անկարգությունների հետևանքով չորս ոստիկանի հեռացրել են աշխատանքից, իսկ նրանցից մեկը մեղադրվում է անզգուշությամբ սպանություն կատարելու մեջ։ Նրան սպառնում է մինչև 40 տարվա ազատազրկում։