ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Երևանի Վարդանանց փողոցի տներից մեկում կախված դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է հունիսի 11-ին, ժամը 15։05-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Ողբերգական դեպք Սևանա լճում․ 16–ամյա 2 պատանի են ջրահեղձ եղել
Պարզվել է, որ տան նախասրահում հայտնաբերվել է Աղասի Մ․-ի (ծնված 1993 թ․) դին։
ԱԻՆ հոգեբանը քաղաքացու ծնողներին և հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները։
Ինքնասպանություն Երևանում. Կիևյան կամրջից երիտասարդ տղա է նետվել