ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում բնակիչներն այսօր պտտահողմ են լուսանկարել։ Facebook-ի իր էջում ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հրապարակել է լուսանկարն ու կից գրառում կատարել։
Հայաստանում մի քանի օր շարունակ անձրև կգա. եղանակի տեսություն
«Քիչ առաջ պտտահողմ(տորնադո) է նկատվել Գավառ քաղաքում, որը Հայաստանում դիտվող հազվադեպ օդերևութաբանական երևույթ է»,- նշված է օդերևութաբանի գրառման մեջ։
Նշենք, որ մոտ մեկ ու կես տարի առաջ կրկին Գավառ քաղաքում տեղացիները պտտահողմ էին նկատել։ Մասնավորապես տորնադոն ցայտուն կերպով երևացել էր Ջիլ համայնքում։