ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ՀՀ–ն կորոնավիրուսի դեմ պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը` ԱՄՆ–ն, Ֆրանսիան, Բելգիան, Ռուսաստանը։
Փաշինյանը նման կարծիք հայտնեց պարետատան նիստի ավարտից հետո ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում «Լուսավոր Հայաստանի» հայտարարությանը, թե ՀՀ–ն պարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարում, ինչպես նաև ԲՀԿ–ի` կառավարության հրաժարականը պահանջելուն։
«ՀՀ–ն կորոնավիրուսի հետ պրոբլեմներ ունի այնքան, որքան ունեն այլ երկրները։ Հարց է առաջանում` արդյո՞ք որոշ ուժեր ունեն պրոբլեմներ. կան ուժեր, որ ոչ միայն պրոբլեմ չունեն, այլև կյանքը դարձել է ավելի բարգավաճ, և այս վիրուսային միջավայրում վերածնվելու մտադրություն ունեն։ Կարևոր է արձանագրել` ովքեր են լավ զգում և ովքեր վատ զգում այս վիջավայրում։ Պետք է ասեմ, որ ՀՀ կառավարությունն ու ժողովուրդն իրենց լավ չեն զգում այս պայմաններում»,–ասաց Փաշինյանը։
«Իմ քայլի» և ԲՀԿ–ի լեզվակռիվը շարունակվում է. Զոհրաբյանը Մակունցին է պատասխանել
Նա նշեց նաև, որ համավարակի հաղթահարումից հետո և նույնիսկ դրանից առաջ քննության պետք է առնեն շատ քաղաքական ուժերի պահվածքը համավարակի պայմաններում։ Այսինքն, ըստ Փաշինյանի, պետք է քննել, թե ինչքանով են այս կամ այն քաղաքական ուժերը նպաստել համավարակի հաղթահարմանն ու տարածմանը։ Փաշինյանը խոստացավ` պետք է պարզել նաև, թե որոշակի քաղաքական շրջանակներն արդյոք կապ ունեն կեղծ լուրերի տարածման հետ։