00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս է Շուշին «Ադրբեջանում հայտնվել». պարզաբանում

© Sputnik / Aram NersesyanИнфекционная больница "Норк"
Инфекционная больница Норк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուղեգրումն արվել է «Արմեդ» համակարգով աշխատող օպերատորների միջոցով, որոնք կցված են հիվանդանոցին։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Facebook-ի պաշտոնական էջում պարզաբանող հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով համացանցում աղմուկ բարձրացրած ուղեգրին, որում հիվանդի մեկուսացման հասցեն նշված էր. «Ադրբեջան, Շուշի քաղաք»։

««Արմեդ» ծրագիրը, որի միջոցով է փոխանցվում են պացիենտների մասին տեղեկությունները, սինխրոնիզացված է Google Map համակարգի հետ, և հասցեները ֆիքսվում են նշված ծրագրի միջոցով։ Google map քարտեզ որոնողական-տեղեկատվական ծառայությունը, ցավոք սրտի, Արցախը պաշտոնապես ընդգրկել է Ադրբեջանի կազմում, և այդ տրամաբանությամբ ավտոմատ հասցեն նշվել է նման կերպ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ուղեգրումը ոչ թե «Նորք» ԻԿՀ-ն է արել, այլ տարածքում «Արմեդ» համակարգով աշխատող օպերատորները, որոնք կցված են «Նորք» ԻԿՀ-ին։

Հիվանդանոցից նաև նշում են, որ իրենց առջև դրված այսքան խնդիրների և ծանրաբեռնված աշխատանքի ժամանակ անընդունելի են համարում որոշ շրջանակների կողմից ստեղծվող ինտրիգները և մանիպուլացված ինֆորմացիայի տարածումը։

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ–ն, որը սպասարկում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգը, նույնպես պարզաբանում է տարածել։

Директор инфекционной больницы “Норк” Мгер Давидянц во время онлайн брифинга (6 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Նախարարությունից կոչ են անում «Նորք» ԲԿ-ի տնօրենի խոսքերում տողատակեր չփնտրել

««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այսօր հայտնված ուղեգիրը, որտեղ նշված է «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք», տեխնիկական սխալի հետևանք է: Այդ բառերը ոչ ոք չի լրացրել ձեռքով, դա պարզապես Յանդեքսի էլեկտրոնային քարտեզի ավտոմատ տվյալն է, որը համակարգը փոխանցում է հենց հայերեն»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ընկերությունը հայցում է բոլորի ներողամտությունը նման տեխնիկական թերության համար (որ Յանդեքս map-ի բոլոր հասցեներից չի հեռացվել «Ադրբեջան» բառը):

«Տեղեկացնում ենք, որ արդեն  թերությունը շտկված է: Հայտնում ենք նաև, որ սա ոչ պաշտոնական, բացառապես ներքին օգտագործման փաստաթուղթ է՝  նախատեսված միայն վարորդների համար (քաղաքացիներին օդանավակայանից մեկուսացման վայրեր տեղափոխելու համար): Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ այդ փաստին և հաշվի առնել, որ համավարակի օրերին ինչպես բժիշկներն են աշխատում օրուգիշեր, այնպես էլ մեր ընկերության ծրագրավորողները: Շատ հաճախ նրանք ստիպված են լինում հրատապ ցուցումով ծրագրային արագ փոփոխություններ կատարել, որոնք առանց պատշաճ թեստավորման (քանի որ դրա ժամանակը երբեմն պարզապես չի լինում) անմիջապես դրվում են կիրառության մեջ: Այդ վրիպակը եղել է նման փոփոխության հետևանք»,– տեղելացնում է ընկերությունը։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» համահայկական շարժումն այսօր հրապարակել է մեկուսացման ուղեգրի լուսանկար, որը, ըստ կից գրառման, տրվել է Ռուսաստանից ժամանած արցախաբնակ ՀՀ քաղաքացուն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Ուղեգրի մեկուսացման հասցեի տողում գրված է. «Ադրբեջան, Շուշի քաղաք»։

«Աղջիկս ամեն օր զանգում, հարցնում է` ինչու տուն չես գալիս». «Նորք» ինֆեկցիոնի տնօրեն

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանը Facebook-ում պարզաբանել էր մեկուսացման ուղեգրում տեղ գտած սխալը` նշելով, որ համակարգը ավտոմատացված է գտնում վայրը քարտեզի վրա։ Դա քարտեզների խնդիրն է, Google-ը պիտի ուղղի դա, սակայն նրանք չեն անում։

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ Facebook–ում գրել էր, որ փաստաթղթում նշվածը տեխնիկական վրիպակ է եղել։

«Սիրելի՛ քաղաքացիներ, օգնեք մեզ, խնդրում եմ». «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն

Լրահոս
0