00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

ՀՀ կառավարությունը որդեգրել է վարկը վարկով մարելու գործելակերպը. Պարսյանը` ճգնաժամի մասին

© Sputnik / Mikhail ChernyakhovskyСурен Парсян
Сурен Парсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Համաշխարհային բանկի Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան 1.7% դրույքաչափով տոկոսադրույքը 1 տարով չեղարկարկելու թեմային։

 

Պարսյան. «Հայաստանի կառավարությունը որդեգրել է վարկը վարկով մարելու գործելակերպը»

Սուրեն Պարսյանի դիտարկմամբ` ամեն տարի Հայաստանը տարբեր վարկեր սպասարկելու համար ահռելի գումարներ է ծախսում, և այս տարի նույնպես նախատեսված է մարել մոտ 450 մլն դոլարի չափով վարկային պարտավորություններ։ Ըստ այդմ, հաշվի առնելով կորոնավիրուսի պատճառով առկա ֆինանսատնտեսական ճգնաժամը` շատ դժվար է լինելու իրականացնել վարկային պարտավորությունները։ 

«Պատահական չէ, որ կառավարությունը նախատեսել է այս տարվա ընթացքում լրացուցիչ վարկեր ձեռք բերել միջազգային արժույթի հիմնադրամից, բայց միաժամանակ չի ցանկանում վերանայել իր մյուս ծախսային ծրագրերը, այդ թվում` վարկերի մարումը։ Այս տարվա կտրվածքով ձեռքբերվելիք վարկերի մի մասն ըստ էության ուղղվելու է վարկերի սպասարկմանը, այսինքն` կառավարությունը որդեգրել է վարկը վարկով մարելու գործելակերպը»,– նշում է տնտեսագետը։ 

Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Ռուսական վարկից հրաժարվելը կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ. Պապիկյան

Սուրեն Պարսյանը հիշեցնում է, որ ՀՅԴ Գերագույն մարմինն այս տարվա մարտի 23-ին առաջարկությունների փաթեթ էր ներկայացրել կառավարություն` կորոնավիրուսի ֆինանսատնտեսական հետևանքներն ու առհասարակ ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ։ Նրա խոսքով` այդ փաթեթի մեջ կար նաև կոնկրետ մի կետ, որի համաձայն` առաջարկվում էր կառավարությանը սկսել բանակցություններ ֆինանսական ու վարկային կազմակերպությունների, առանձին երկրների հետ, որոնք վարկ են տրամադրել Հայաստանին ու այս տարվա վարկի հետաձգման վերաբերյալ ձեռք բերի պայմանավորվածություն, ինչը թույլ կտա հիշյալ 450 մլն դոլարը ծախսել այս պահին ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար։ 

«Ցավոք կառավարությունը չարձագանքեց առաջարկությանը, սակայն ողջունելի է, որ ՀԲ–ն իր նախաձեռնությամբ որոշում կայացրեց վերանայել իր այս տարվա վարկային պարտավորությունների փաթեթը` նախատեսելով, որ հուլիսի 1-ից մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը վարկային պարտավորություններից ազատի նաև Հայաստանին։ Մեր ընդհանուր վարկային կամ արտաքին պարտքի մեջ ՀԲ–ի պարտքը կազմում է մոտ 1/3–րդը, ուստի այդ կառույցի քայլը զգալի աջակցություն է Հայաստանի համար, այս գումարը կառավարությունը պետք է ավելի խելացի ու արդյունավետ ծախսի, ինչպես նաև բանակցի միջազգային դոնոր այլ կազմակերպությունների հետ, որպեսզի այս տարի Հայաստանին ազատեն վարկերի տոկոսադրույքների մարման պարտավորությունից», –նշում է տնտեսագետը։ 

Ի՞նչ է լինելու վարկային արձակուրդի ավարտից հետո. բանկերից «լավ հոտ չի գալիս»

Սուրեն Պարսյանը կարծում է, որ այդ քայլը լիովին արդարացված կլինի, քանզի Հայաստանը բացասական առումով կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով աշխարհում զգաղեցնում է առաջատար դիրքեր։ Տնտեսագետի համոզմամբ` ՀԲ–ի հետ Հայաստանի համագործակցությունը միանշանակ շարունակվելու է` հաշվի առնելով, որ այդ կառույցը մեր հիմնական դոնորներից է։ Ըստ այդմ` մեր կառավարությունը ՀԲ–ի հետ պետք է քննարկի նաև համագործակցության այլ տարբերակներ, որոնք թույլ կտան ներդրումներ կատարել տնտեսության իրական հատվածում։        

Հիշեցնենք, որ հունիսի 10–ին հայտնի դարձավ, որ Համաշխարհային բանկը 1 տարով չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան 1.7% դրույքաչափով տոկոսադրույքը։

Լրահոս
0