ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է Արտաքին գործերի նախարարություն` արտերկրում գործող հայաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունների հետ քննարկելու Հայաստանին աջակցություն տրամադրելու հնարավորությունը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ ակնկալվող աջակցությունը վերաբերում է նաև կորոնավիրուսի դեմ պայքարին։
«Մեր կողմից դիմում է եղել տարբեր մեր միջազգային գործընկերներին` մի քանի ուղղություններով համագործակցելու, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի շրջանակում աջակցության հարցերով»,- նշեց Նիկողոսյանը։
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Լիտվան բժիշկների խումբ է գործուղում Հայաստան։
Վրաստանի դեսպանի Գեորգի Գախարիան այսօր հայտարարեց, որ իրենք ևս բժիշկների խումբ են գործուղում Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար։
Հունիսի 11-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 14 669 դեպք է գրանցվել։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 8876 մարդ, կատարվել է 75389 թեստավորում, առողջացել են վարակվածներից 5466-ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 245 (+18) մահվան դեպք։ Կորոնավիրուսով վարակվածներից 82-ը (+5 ) մահացել են այլ պատճառներով։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 566–ով և դարձել 14669