00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2025 թ-ին ԵԱՏՄ-ում պետք է ձևավորվի գազի միասնական սակագին. Քոչարյան

© Sputnik / Asatur YesayantsШаварш Кочарян
Шаварш Кочарян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ փոխնախարարը չի հերքել, որ գազ արտահանող երկրները կարող են գերի լինել մենաշնորհ ունեցող էներգաարդյունաբերող ընկերությունների ձեռքում, որոնք փորձում են գերշահույթ պահպանել անգամ աշխարհում էներգակիրների գների անկման պարագայում:

ԵՐԵՎԱՆ, հունիսի 11- Sputnik. 2025թ-ին ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում գազն ու էներգակիրները պետք է ունենան նույն սակագինը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ ներկայացնելով այդ հարցի շուրջ պայմանավորվածությունների ներկա մակարդակը:

Проверка газового оборудования - Sputnik Արմենիա
Անհատ սպառողների համար գազի գինը Հայաստանում չի թանկանա. փոխվարչապետ

«Այսինքն՝ նպատակն այն է, որ բոլոր սուբյեկտներն այդ տարածքում նույն գնով ստանան գազը: Սա այն իդեալականն է, որին ձգտում ենք, որպեսզի բոլորի համար էներգակիների գինը լինի հավասար, այլևս չլինի խտրական, որովհետև ապրանքների ինքնարժեքի մեջ էներգակիրներն իրենց արժեքն ունեն: Ու, փաստորեն ստացվում է, որ արտադրողներն ընդհանուր շուկայում անհավասար պայմաններ ունեն»,- ասաց նա:

Փոխնախարարի խոսքով՝ միասնական շուկայի ձևավորումը նախատեսվում է 2025թ-ին, բայց այդ ուղղությամբ բանակցություններն այսօր էլ շատ ինտենսիվ ընթանում: Ըստ նրա՝ Հայաստանի խնդիրը ոչ թե գազի վաճառքի գինն է, այլ տեղափոխման՝ տրանզիտի:

«Դրա շուրջ բանակցություններ եղան, որոնց դուք ականատես եղաք, բայց արձանագրենք, որ այդ խնդիրը դեռևս լուծված չէ: Արձանագրենք, որ երկու երկրներ հանդիսանում են էներգակիր արտահանող՝ Ղազախստանն ու Ռուսաստանը, և երեք պետություն ներկրող: Այդ ուղղությամբ բանակցությունները գնում են»,- պարզաբանեց Քոչարյանը:

Իրան կամ Իսրայել. ի՞նչ պետք է անենք, եթե մեզ կանգնեցնեն ընտրության առջև

Փոխնախարարը չբացառեց, որ ստեղծված իրավիճակում անգամ արտահանող երկրները կարող են գերի դառնալ իրենց երկրում գործող մենաշնորհ ունեցող էներգաարդյունաբերող ընկերություններին, որոնք, Քոչարյանի ձևակերպմամբ, փորձում են գերշահույթ ստանլ անգամ այն պարագայում, երբ ամբողջ աշխարհում էներգակիրների գներն անկում են ապրում:

Հիշեցենք՝ հունիսի 8-ին ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնել էր, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկել է գազի միջին գինը սահմանել 283 դոլար. գործող սակագինը 255 դոլար է։ ՀԾԿՀ–ն, ըստ Բաղրամյանի, առաջարկել է 266.7 դոլար, ընդ որում` այդ գումարն այնպես պետք է բաշխվի, որ սոցիալապես անապահով սպառողների համար գների փոփոխություն չլինի։

Ինչու իշխանությունը չի համաձայնում բարձրացնել «Գազպրոմ Արմենիայի» շահույթը. որտեղ է խնդիրը

Նա տեղեկացրել էր նաև, որ գազի գինը, ըստ իրենց առաջարկի, կավելանա ջերմոցների և վերամշակման գործարանների, ինչպես նաև 10 000 խորանարդից ավել սպառում ունեցողների համար։

Հիշեցնենք` ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է որոշ սպառողների համար գազի գինը բարձրացնել 36%-ով։

Լրահոս
0