ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի երկու տեղակալները հիվանդացել են կորոնավիրուսով, բայց արդեն ապաքինվել են ու վերադարձել աշխատանքի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այս փուլում եթե չեմ սխալվում հիվանդներ պետք է չունենանք»,- նախարարության աշխատակազմում վարակված դեպքերի մասին հարցին ի պատասխան ասաց Պապիկյանը:
Հիշեցնենք՝ մայիսի 14-ին ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստին չէր մասնակցում, նրան նաև տեղակալներից որևէ մեկը չէր փոխարինում:
Հայկ Մարությանն ինքնամեկուսացել է. նա կոնտակտավոր է
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ նախարարի ու նրա տեղակալների բացակայության պատճառը նախարարության աշխատակիցների մոտ հաստատված կորոնավիրուսի վարակն է, որի հետևանքով Պապիկյանն ինքնամեկուսացել էր:
Ավելի ուշ հայտարարվեց, որ Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել։