00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ինչ անեն սրտանոթային հիվանդները, երբ դիմակ կրելը բարդացնում է վիճակը. մասնագետի խորհուրդը

© Photo : provided by Geghanush HekimyanГегануш Экимян
Гегануш Экимян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սրտաբան Գեղանուշ Հեքիմյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց վրա նոր իրավիճակի ազդեցության մասին և ասել, թե ինչպես են աշխատում շտապօգնության աշխատակիցները կորոնավիրուսի համաճարակի պայմաններում։ 
Հեքիմյան. «Շտապօգնության կանչերի մեծ տոկոսն արդեն առնչվում է հենց կորոնավիրոսի հետ»

Սրտաբան Գեղանուշ Հեքիմյանի դիտարկմամբ` քանի որ երկրում համաճարակի հետ կապված իրավիճակը գնալով բարդանում է, և դիմակ, ձեռնոց կրելը դառնում է պարտադիր բոլորի համար, դա դժվարացնում է սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց դրությունը, քանի որ նրանց մոտ առանց այդ էլ կան շնչառության հետ կապված խնդիրներ։

«Խորհուրդս այն է, որ նման հիվանդները սովարաբար տնից դուրս չգան, պահպանեն իրենց առողջությունը կամ նվազագույնի հասցնեն տնից դուրս գալու անհրաժեշտությունը, քանի դեռ վիճակն այսպիսին է»,– նշում է սրտաբանը։

Больничная койка - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսից մահացել է Հրազդանի ծննդատան բուժքույրը

Հեքիմյանի կարծիքով` ՀՀ առողջապահության նախարարությունն իր ուժերի առավելագույն չափով փորձում է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, թեև կառավարելիության առումով դժվար է այդ ամենը վերահսկել, որովհետև համաճարակի տարածման ծավալներն աճել են, վարակակիրների քանակը մեծացել է, այժմ կա նաև ասիմպտոմ դեպքերի շատացում, այսինքն` շատերը նույնիսկ չգիտեն, որ արդեն իսկ վարակված են կորոնավիրուսով։

«Ինչպես առողջապահության նախարարն էր նշում`մենք սահմանափակումներն ուղղակի անում էինք այն նպատակով, որպեսզի վարակի տարածման տեմպերը փոքր–ինչ դանդաղեին, և հիվանդներին բուժելու համար տեղ լիներ բուժհաստատություններում։ Քանի որ սահմանափակումները չէին կարող երկար տևել, դրանց վերացումից հետո իրավիճակն ավելի բարդացավ, սա է խնդիրը»,– ասում է սրտաբանը։

Կորոնավիրուսից բուժվածների թիվն այսուհետ գերազանցելու է նոր վարակվածներին. ինչի հաշվին

Հեքիմյանի փոխանցմամբ`մասնավորապես շտապօգնության բուժաշխատողներն ու իրենց օգնող կազմակերպություններն աշխատել են գերլարված ուժերով, և նույնիսկ այն դեպքերում, երբ հիվանդների համար այդ պահին տեղ չի եղել, աշխատել են ժամերի ընթացքում խնդիրը լուծել։  Ըստ նրա` շտապօգնության աշխատանքը նախորդ երկու ամիսների համեմատ ծանրաբեռնվել է մի քանի անգամ, կանչերի մեծ տոկոսն արդեն առնչվում է հենց կորոնավիրոսի հետ։

Գեղանուշ Հեքիմյանին չի մտահոգում վարակվելու հեռանկարը, քանի որ չունի խրոնիկ հիվանդություններ, բայց անկախ ամեն ինչից` բժիշկներն, ըստ նրա, պատրաստ են միշտ լինել հայրենակիցների կողքին։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 350–ով և դարձել 13 675։ Նախորդ օրը վիրուսից 6 անձ է մահացել. ընդհանուր առմամբ, մինչ օրս կորոնավիրուսից 217 մահվան դեպք է գրանցվել մեր երկրում։

Լրահոս
0