ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik․ Հայ կիբեռմարզիկը հայտնվել է կարիերայի ընթացքում ամենաշատ մրցանակային գումար վաստակած կիբեռմարզիկների` Ռուսաստանի թոփ հնգյակում։ Մարզիկների ցանկը հրապարակել է Forbes ամսագիրը։
Վլադիմիր Նիկողոսյանը (խաղային կեղծանունը` Rodjer), Forbes-ի ցուցակում չորրորդն է։ Երիտասարդը 26 տարեկան է, նա Dota 2 վիդեոխաղի պրոֆեսիոնալ մարզիկ է, հանդես է գալիս HellRaisers թիմի կազմում։
Նիկողոսյանի պրոֆեսիոնալ գործունեությունը սկսվել է 2013 թ․-ին՝ ռուսական Cleave Gaming թիմում։ Իր խաղային կարիերայի ընթացքում Նիկողոսյանը 1,3 միլիոն դոլար է վաստակել։
Forbes-ի ցուցակը գլխավորում է 20-ամյա Ռոման Կուշնարևը (Ramzes)՝ 1,78 միլիոնով, երկրորդ տեղում է 29-ամյա Ալեքսեյ Բերեզինը(Solo) ՝ 1,75 միլիոնով, երրորդը 27-ամյա Պավել Խվաստունովն է (9pasha)՝ 1,7 միլիոնով։ Ցանկը եզրափակում է 23-ամյա Եգոր Վասիլևը (Flamie). նա վաստակել է 0,7 միլիոն դոլար։
«Ես լավն եմ, եկեք խաղանք». ֆրանսահայը Գյումրիում ստարտափ է բացել գեյմեր երեխաների համար
Կիբեռսպորտը թիմային կամ անհատական առաջնություն է՝ վիդեոխաղերի հիման վրա։ Ռուսաստանում այն պաշտոնապես ճանաչված է իբրև սպորտի տեսակ։ Նշենք, որ կիբեռմարզիկները հիմնականում գումար են վաստակում հովանավորների և մեդիաիրավունքների միջոցով։