ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Կորոնավիրուսի տարածման ժամանակահատվածում ԱԻՆ–ը աջակցություն է տրամադրել 2264 քաղաքացու, որոնցից 294-ին՝ տեղեկատվական, 983-ին՝ բժշկական խորհրդատվություն, 987-ին՝ հոգեբանական: Տեղեկությունը պարետատան հերթական նիստից հետո ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Ցավոք, այս ընթացքում ունեցել ենք նաև վարակվածներ, որոնք վարակվել են իրենց հարազատներից: Այս պահի դրությամբ ունենք 35 վարակակիր, 82 ինքնամեկուսացված»,- նշեց նա:
Նախարարը հայտնեց նաև, որ ամառային սեզոնի հետ կապված ԱԻՆ ահազանգերն օրեցօր ավելանում են, ուստի քաղաքացիներին հորդորեց պահպանել անվտանգության բոլոր միջոցառումները՝ աջակցելով փրկարարների աշխատանքին:
Շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ իրավիճակի որոշակի կայունացում կա և կլինի. Փաշինյան
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 350–ով և դարձել 13 675։ Նախորդ օրը վիրուսից 6 անձ է մահացել. ընդհանուր առմամբ, մեր երկրում մինչ օրս կորոնավիրուսից մահվան 217 դեպք է գրանցվել։