ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից տեղեկացնում են, որ այսօր կասեցվել է Պտղնիում գտնվող «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրի գործունեությունը:
«Ռեստորանը խախտել է ՀՀ պարետի՝ խնջույքների կազմակերպման արգելքին վերաբերող նորմը: Կազմակերպության աշխատանքը կասեցվել է 72 ժամով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հենց այս ռեստորանում էր հարսանիքի ժամանակ բեմադրվել ոստիկանական համազգեստով տղաների պարը:
ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երևույթին, նշել էր, որ իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով բեմականացում կատարելն այնքան էլ սիրուն չէ։ Նա ասել էր նաև, որ շուտով հանրությունը կտեսնի դրա արդյունքը։
Արդյունքն այսօր կտեսնեք. ԱԱԾ տնօրենը` ոստիկանական համազգեստով «ներկայացման» մասին