ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
«2020թ. հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի մի քանի ծառայողներ զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00:05-ին, հրազենային վնասվածքներով դիակի գտնվելու վերաբերյալ ստացված ահազանգի կապակցությամբ ժամանել են Երևան քաղաքի Ս․Տարոնց փողոց և իրենց ծառայողական պարտականությունները՝ դեպքի վայրի պահպանությունն իրականացնելու ընթացքում, իրենց են մոտեցել մահացած անձի բարեկամներն ու ընկերները: Վերջիններս, չենթարկվելով իրենց օրինական պահանջներին, դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, իսկ մահացած անձի 29-ամյա ազգականը, չենթարկվելով դեպքի վայրը լքելու` իրենց օրինական պահանջներին, ոստիկանության 3 ծառայողների առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, բռունցքներով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո բերման է ենթարկվել»,-ասված է հաղորդագրության մեջ։
Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Գավառի դեպքի բազմամարդ քրեական գործից
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։
Ոստիկանության 3 աշխատակիցները ճանաչվել են տուժող, կատարվել է դեպքի վայրի զննություն, որոշումներ են կայացվել դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի ձայնագրություններն առգրավելու մասին, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
29-ամյա երիտասարդը ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` հունիսի 7–ին` կեսգիշերին մոտ կրակոցներ են հնչել Երևանի Շենգավիթ համայնքում՝ Սողոմոն Տարոնցի փողոցում։
Ոստիկանության օպերատիվ խումբը Սողոմոն Տարոնցի փողոցի 11/8 հասցեի մոտ հայտնաբերել էր 38-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով:
shamshyan.com-ի տեղեկություններով` իրավապահները պարզել են, որ նա Տարոնցի փողոցի բնակիչ, 38-ամյա Թելման Կարապետյանն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության՝ մահացել է հրազենից արձակված կրակոցներից: Քննիչները դեպքի վայրի զննության ժամանակ սպանվածի մոտ՝ 50 մետր հեռավորության վրա, տարբեր հատվածներում, հայտնաբերել են ատրճանակից արձակված պարկուճներ և գնդակներ:
«Իշխանությունը չներեց քաջարանցիներին». պաշտպանները` աղմկահարույց քրգործի մասին
Մինչ իրավապահները կատարում էին դեպքի վայրի զննություն, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել նույն փողոցի բնակիչ, 32-ամյա Արթուր Մադոյանը։ Նա խոստովանել է, որ սպանությունն ինքն է կատարել «Մակարով» տեսակի ատրճանակով։
Նախնական տեղեկություններով՝ սպանված Թելման Կարապետյանը (որը թաղում հայտնի է որպես Թելո) ու սպանություն կատարողը ճանաչել են միմյանց։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Աբովյանում 40–ամյա տղամարդու սպանությունը բացահայտվել է. կա ձերբակալված