ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Լոսանջելեսաբնակ երգչուհի Լիլուն մեծ խնջույք է կազմակերպել և մտերիմներին յուրահատուկ ձևով հայտնել իր երկրորդ երեխայի սեռը։
Instagram-ում հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ նա աղջիկ է լույս աշխարհ բերելու։
«Այս օրվան շատ ենք սպասել»,- տեսանյութին կից գրել է Լիլուն։
Посмотреть эту публикацию в Instagram
Երգչուհու գործընկերներն ու մտերիմները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել մեկնաբանություններում և մաղթել, որ Լիլուն առողջ բալիկ ունենա։
Հիշեցնենք, որ Լիլուն ամուսնացել է 2019-ի դեկտեմբերին, իսկ իր հղիության մասին հայտնել էր այս տարվա մայիսին։ Նշենք, որ նա ևս մեկ զավակ ունի։ Երգչուհին հաճախ է հրապարակում նաև որդու՝ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներ և տեսանյութեր։ Երգչուհու խոսքով՝ ամուսինն ու որդին շատ լավ հարաբերություններ ունեն։