ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել ավելի քան 1000 կրակոց: Տեղեկությունը հաղորդում է Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի ծառայությունը։
«ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին՝ շարունակելով վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` անցած շաբաթ` մայիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր շուրջ 100 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց: