ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակման բացահայտված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 6,7 միլիոնի։ Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։
Հունիսի 5-ի առավոտվա դրությամբ աշխարհում COVID-19-ով վարակվել է 6 702 699 մարդ։ Մահվան դեպքերի թիվը 393 212 է։
Վարակի տարածման տեմպերով առաջատարների եռյակում են ԱՄՆ-ն, Բրազիլիան և Ռուսաստանը։
Միացյալ Նահանգներում կորոնավիրուս է ախտորոշվել 1 924 051 մարդու մոտ։ Հիվանդության բարդացումներից մահացել է 110 173-ը։
Երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է, որտեղ հայտնաբերված վարակակիրների թիվը հասել է 615 870 -ի։ Մահվան ելքերի ընդհանուր թիվը՝ 34 039 է:
Ռուսաստանում կորոնավիրուս ախտորրոշվել է 441 108 մարդու մոտ։ Այս երկրում COVID-19-ից մահացել է 5 384 մարդ։
Վտանգավոր վարակի տարածման ցուցանիշներով տասնյակում են նաև Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Հնդկաստանը, Գերմանիան, Պերունև Թուրքիան։
Ազգային ժողովը պատրաստ է հեռավար նիստերի և քննարկումների․ լուսանկարներ
Չինաստանը, որտեղից նախորդ տարեվերջին սկսվել էր կորոնավիրուսի բռնկումը, հիմա 18-րդ հորիզոնականում է։ Այստեղհայտնաբերվածդեպքերիթիվը83 027 է, մահվանելքերիթիվը՝ 4 634 ։
Դատելով վիճակագրությունից՝ Հայաստանը կորոնավիրուսի տարածման տեմպերով 55-րդ տեղում է։ Բացահայտվել է 11 221 դեպք, մահվան ելքերով 176 դեպք է արձանագրվել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
«Խնդրում եմ՝ վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին»․ հուզված բժշկուհին դիմեց քաղաքացիներին