ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստանից հայրենիք վերադառնալ հունիսի 10-ին ու 15-ին նախատեսված հատուկ չվերթերով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։
Հունիսի 10-ին Երևանի ժամանակով 09:00-ին կկայանա Երևան-Կրասնոդար №NGT757 չվերթը, նույն օրը Երևանի ժամով 14:30-ին կիրականացվի Երևան-Միներալնիո վոդի № NGT743 չվերթը։
Եվս երկու չվերթ կիրականացվի հունիսի 15-ին։ Երևան-Կազան № AFL1861 չվերթի ինքնաթիռը կմեկնի Երևանի ժամանակով 13:45-ին, Երևան-Մախաչկալա № AFL1861 չվերթը կկայանա Երևանի ժամանակով 13:45-ին։
Նշվում է, որ չվերթերի համար կարելի է գրանցվել https://www.gosuslugi.ru/395443/1 հղումով։ Տեղերի քանակը սահմանափակ է։
Կիևից հատուկ չվերթ է լինելու. ինչ փաստաթուղթ պետք է ունենան Երևան եկող քաղաքացիները
Հիշեցնենք` կորոնովիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ՌԴ իշխանությունները մարտի 27-ից փակեցին մյուս երկրների հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը։ Բացառություն են կազմում միայն քաղաքացիներին դուրս բերելու և հայրենիք վերադարձնելու նպատակով, փոստային, սանիտարական ու մարդասիրական և կառավարության որոշմամբ իրականացվող չվերթերը, բեռնափոխադրումները, տեխսպասարկման նպատակով դատարկ ինքնաթիռների տեղափոխումը, ինչպես նաև ՌԴ տարածքում լիցքավորվելու համար վայրէջքով տրանզիտային թռիչքները։