00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«Ֆինանսական տեսանկյունից ուղղակի նոնսենս է». տնտեսագետը` արտաքին պարտքի նպատակի մասին

© Sputnik / Mikhail ChernyakhovskyСурен Парсян
Сурен Парсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ կառավարության որոշմանը, ըստ որի` Արժույթի միջազգային հիմնադրամից 315 մլն դոլարի վարկային միջոցներ կներգրավվեն բյուջեի ծրագրերի ֆինանսավորման համար։
Պարսյան. «Կառավարությունը որոշել է լրացուցիչ ֆինանսական աղբյուրներն ապահովել ի հաշիվ արտաքին պարտքի»

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկմամբ` կորոնավիրուսի պատճառով առկա է տնտեսական ճգնաժամ ամբողջ  աշխարհում, և Հայաստանն էլ բնականաբար անմասն չէ այս ամենից։ Ըստ այդմ` այս տարվա ֆինանսատնտեսական ցուցանիշները լինելու են բավական ճգնաժամային։  

«Պատահական չէ, որ դեռ ապրիլին ֆինանսների նախարարը հայտարարեց, թե երկու տոկոսի չափով տնտեսական անկում ենք ունենալու, ինչը նույնիսկ այս պայմաններում ինչ-որ առումով լավատեսական կանխատեսում է, թեև չի բացառվում, որ հետագա ամիսներին կլինեն ավելի հոռետեսական կանխատեսումներ։ Վատ ցուցանիշների արդյունքում է, որ պետբյուջեն կորցնելու է բավական մեծ հարկային մուտքեր, և կառավարությունը պետք է միանշանակ մտածի ֆինանսավորման աղբյուրներ գտնելու ուղղությամբ»,– նշում է տնտեսագետը։

Армен Ктоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը

Պարսյանի կարծիքով` կառավարությունը որոշել է լրացուցիչ ֆինանսական աղբյուրներն ապահովել ի հաշիվ արտաքին պարտքի, ընդ որում` ՀՀ գործադիր մարմինն ԱՄՀ–ից արդեն իսկ 280 մլն դոլարի պարտք վերցրել էր նախապես և հիմա նախատեսում է ներգրավել ևս 315 մլն դոլար, ինչը լավ օրից չէ։ Ըստ Պարսյանի` կանխատեսումները վատն են, և կա լուրջ վտանգ, որ կառավարությունը չի կարող իրականացնել 2020թ.–ի պետբյուջեի ծախսային մասը, այսինքն` այն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեին նախատեսված ժամանակացույցի համաձայն։ 

«Առկա ճգնաժամային իրավիճակում կառավարությունն ըստ էության դիմել է շատ հայտնի մեթոդի` պարտքի ավելացման։ 2008-09 թվականների տնտեսական ճգնաժամի ընթացքում նախորդ կառավարությունը ևս դիմել էր պարտքի ավելացման, այն ժամանակ մենք ՌԴ–ից ստացանք կես միլիարդ դոլար, ինչպես նաև հսկայական միջոցներ ստացանք Համաշխարհային բանկից, ու մեր պետության արտաքին պարտքն ավելացավ 3-4 միլիարդ դոլարի չափով։ Այս կառավարությունը որդեգրել է նախորդի գործելաոճը` ավելացնելով պետական պարտքն առանց վերանայելու հարկաբյուջետային ծրագրերն ու ծախսերը»,– նշում է տնտեսագետը։ 

Սուրեն Պարսյանի փոխանցմամբ` այս տարվա բյուջեում կան ոչ նպատակային զգալի ծախսեր, որոնց առնչվող ծրագրերի իրականացման համար կառավարությունը որոշել է պարտք վերցնել։ Տնտեսագետը վկայակոչում է, օրինակ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գումարը, որն այս տարի կազմում է 70 միլիարդ դրամ, և կառավարությունը պետք է այդքան գումար փոխանցի ֆոնդերի կառավարիչներին այն դեպքում, երբ նույն այդ կառավարությունը նշված գումարը չունի և ստիպված պարտք է վերցնում, որ փոխանցի հիշյալ կառավարիչներին, ինչը ֆինանսական տեսանկյունից ուղղակի նոնսենս է։

Պետական պարտքն աճում է ու դեռ ավելի կարող է աճել. ամեն ինչ կախված է կորոնավիրուսից

«Կառավարությունը գնում է ավելի հեշտ ճանապարհով և չի վերանայում իր նախորդ վարկային պարտավորությունների երկարաձգումը, այնինչ համավարակի պայմաններում կարող էր դիմել դոնոր վարկային կազմակերպություններին, որպեսզի այս տարվա մարումները հետաձգեին։ Տարվա կտրվածքով պետք է մարենք 400 միլիոն դոլար, բայց հետաձգման պարագայում նշված գումարը կարելի էր օգտագործել տնտեսական բազում խնդիրներ լուծելու համար։ Ստացվում է այնպես, որ պարտք ենք վերցնում նախորդ կամ ընթացիկ տարվա պարտքերը մարելու համար։ Մենք միանշանակ ունենք ֆինանսատնտեսաական կառավարման հետ կապված լուրջ խնդիր»,– նշում է տնտեսագետը։ 

4 ամսվա ընթացքում ընդամենը 12 հազար քաղաքացի է կորցրել աշխատանքը. ՊԵԿ փոխնախագահ

Սուրեն Պարսյանի համոզմամբ` 345 միլիոն դոլարի վարկային ծրագիրը շատ ընդհանրական է, չունի հստակ նպատակայնություն և կարող է օգտագործվել լայն ուղղություններով, ինչը թույլ է տալիս կառավարությանը գումարները ծախսել ըստ հայեցողության, սակայն պարտքային մասը թողնվում է պետության ու սերունդների վրա։ 

Լրահոս
0