00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կավասակիի համախտանիշը Հայաստանում․ ինչ է պետք իմանալ հազվագյուտ հիվանդության մասին

© AFP 2024 / Rick BowmerДевочка у окна
Девочка у окна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համաշխարհային բժշկությունը չի պարզել՝ ինչպես է ի հայտ գալիս Կավասակիիի համախտանիշը և ինչու է այն ի հայտ գալիս բացառապես երեխաների մոտ։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանում արձանագրվել է երեխայի մոտ կորոնավիրուսի բարդացման առաջին դեպքը։ Մինչ այդ  COVID-19-ով վարակված երեխաները համեմատաբար թեթև էին տանում հիվանդությունը։ Մայիսի 3-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց կորոնավիրուսով վարակված չորս տարեկան երեխայի մոտ Կավասակիի համախտանիշի առկայության մասին։ Այս հազվագյուտ հիվանդությունը կարող է բավականին վտանգավոր լինել։

Стоп-кадр прямого эфира брифинга с участием премьер-министра Никола Пашиняна, вице-премьера Тиграна Авиняна и министра здравоохранения Арсена Торосяна (1 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Կավասակիի սինդրոմ` կորոնավիրուսով հիվանդ 4 տարեկան երեխայի մոտ. Թորոսյանը մտահոգ է

«Կավասակիի սինդրոմն» առաջին անգամ բացահայտել է ճապոնացի մանկաբույժ Տոմիսակու Կավասակին՝ 1967թ-ին։ Բժշկի անունով կոչված անսովոր համախտանիշը գրանցվում է միայն երեխաների մոտ, մեծ մասամբ՝ մինչև 5 տարեկան։ Հիվանդությանը բնորոշ է արյունատար անոթների բորբոքումն ու ախտահարումը, որոնց  հետևանքով կարող են սիրտ-անոթային հիվանդություններ առաջանալ։

Կավասակիի համախտանիշ ուներ Ջեթ Տրավոլտան՝ հայտնի հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Ջոն Տրավոլտայի որդին։ Ջեթի մահը մեծ աղմուկ բարձրացրեց։ Երկու տարեկանում Տրավոլտա-կրտսերի մոտ Կավասակիի համախտանիշ էին ախտորոշել։ 2009 թ-ին 16-ամյա պատանին լոգարանում կորցրեց գիտակցությունը, ընկավ և վնասվածք ստացավ, որն էլ նրա մահվան պատճառ դարձավ։ Ենթադրվում է, որ Ջեթը կորցրել է գիտակցությունը էպիլեպտիկ նոպայի պատճառով, որը հանդիպում է Կավասակիի համախտանիշով տառապող մարդկանց հետ։

Մինչև կորոնավիրուսի համավարակը Կավասակիի համախտանիշի վիճակագրությունը համեմատաբար ցածր էր։ ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով՝ համախտանիշն առավել հաճախ հանդիպում էր ասիական երկրներում․ օրինակ՝ Ճապոնիայում տարեկան 26 հազար դեպք էր գրանցվում, ԱՄՆ-ում հիվանդությունը 4200 երեխայի էր ախտահարում։

Կորոնավիրուսի բռնկումը «արթնացրել է» նաև Կավասակիի համախտանիշը։ Ըստ «The Lancet» բժշկական ամսագրի՝ եթե համավարակից առաջ եվրոպական երկրներում համախտանիշը հայտնաբերվում էր յուրաքանչյուր

20-րդ երեխայի մոտ, ապա հիմա այդ թիվը 20 անգամ աճել է, և հիվանդությունը «որսում է» յուրաքանչյուր հազարերորդ փոքրիկին։

Վերջին 7 տարում Երևանի «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոնի մանկաբույժ Աիդա Պապիկյանի մոտ բուժվել է Կավասակիի համախտանիշով մոտ 50 պացիենտ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Պապիկյանը պատմեց, որ սինդրոմն գրեթե կես դար է՝ գոյություն ունի, սակայն համաշխարհային բժշկությունն այդպես էլ չի կարողացել պարզել դրա առաջացման հստակ պատճառները։

«Կավասակիի համախտանիշի պատճառագիտական հարուցիչը դեռ հայտնաբերված չէ։ Փորձագետների մեծ մասը համակարծիք են՝ այն, հավանաբար, կապված է վարակների հետ, հենց այդ պատճառով էլ կորոնավիրուսի համավարակի շրջանում այդ հիվանդությունն ունեցող երեխաների թիվն ավելացել է։ Հայտնի չէ նաև, թե ինչու է այն ախտահարում բացառապես երեխաներին։ 18 տարեկանից բարձր տարիքի մարդկանց մոտ հիվանդությունը հազվադեպ է ի հայտ գալիս»,-ասաց Պապիկյանը։

Նրա խոսքով ՝ համախտանիշի ախտորոշման կոնկրետ մեթոդ չկա, մանկաբույժները ստիպված են «ախտանշաններով կողմնորոշվել»։ Սինդրոմն ուղեկցվում է տենդով, ցանով, ձեռքի ափերի և ոտնաթաթերի այտուցվածությամբ, աչքերի, բերանի խոռոչի լորձաթաղանթի և շուրթերի կարմրությամբ և գրգռմամբ, պարանոցի ավշային հանգույցների լայնացմամբ:

«Կավասակիի սինդրոմով երեխան ստացիոնար բուժման կարիք ունի։ Ըստ վիճակագրության՝ բուժում չստացած երեխաների 25%-ի մոտ հիվանդությունն ախտահարում է սիրտը։ Ցավոք, 5 տոկոս դեպքերում նման բարդացումներ կարող են առաջանալ նաև բուժման ընթացքում»,- պատմեց Պապիկյանը։

Նրա խոսքով՝ հատկապես հիմա՝ համավարակի պայմաններում, պետք է առանձնահատուկ ուշադիր և սթափ հետևեն երեխաների մոտ նկատվող ախտանշաններին։

Министр здравоохранения Арсен Торосян в защитной медицинской маске во время онлайн пресс-конференции (21 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված 270 երեխա կա, 27 հղի. Թորոսյանը՝ նրանց վիճակի մասին

«Եթե երեխան երեք օրից ավելի ջերմություն ունի, ապա տագնապելու ժամանակն է։ Կավասակիի համախտանիշը հնարավոր է և «չնկատել», «բաց թողնել»,-նշեց Պապիկյանը։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 21-ին հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է կորոնավիրուսով վարակված երեխաների մոտ Կավասակիի համախտանիշին։ Հունիսի 3-ի դրությամբ՝ Հայաստանում այդ ախտանիշով մեկ երեխա կա։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11 221–ի։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Ֆրանսիայում մահացել է կորոնավիրուսի հետ կապվող հիվանդության համախտանիշ ունեցող երեխան

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Այսօրվանից՝ հունիսի 4-ից, արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չկրել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Լրահոս
0