ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ այսօր տարբեր ժամերի Արագածավան գյուղի 3 բնակիչներին դանակահարել է համագյուղացին։
«Հունիսի 3-ին` տարբեր ժամերի, «Թալինի» ԲԿ–ից ահազանգել են որ ձախ կրծքավանդակի ծակած-կտրած վերք, կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, աջ ծնկան կտրած վերք մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Արագածավանի 3 բնակիչներ»,– նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արյան հետքեր, առգրավվել են տուժողների հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Արարատի մարզում երիտասարդը քրոջ նշանածին դանակահարել է նշանը հետ տալու համար
Պարզվել է, որ մեքենայով վազանց կատարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Արագածավան գյուղի 3 բնակիչներին դանակահարել է 21-ամյա համագյուղացին:
Ձեռնարկվում են գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:
Էջմիածնում մեկ անձի սպանած, մյուսին՝ դանակահարած 45-ամյա տղամարդը կալանավորվել է