ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ վթարի մասին տեղեկությունը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացել է ժամը 13:04-ին։
Ըստ ստացված տվյալների՝ Դիլիջան քաղաքում՝ «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակայքում, շրջվել է ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա, կա տուժած:
Դեպքի վայր են մեկնել փրկարարները։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին մեքենայում երկու անձ են եղել։ Նրանցից մեկը տեղում մահացել է, մյուսը հոսպիտալացվել է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մահացած անձը ՊՆ–ին պատկանող «Լեռնային Հայաստան» հանգստյան տանն աշխատելիս է եղել որպես բանվոր։