ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն այսօր Ազգային ժողովում հայտնեց, որ ազատազրկվածների շրջանում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր չեն գրանցվել։
«Այսօրվա դրությամբ դատապարտյալ կամ կալանավորված անձ չենք ունեցել, որը վարակվել է կորոնավիրուսով»,–ասաց փոխնախարարը։
Գալյանի խոսքով` «Դատապարտյալների հիվանդանոցում» շուրջ 90 անձ է գտնվում։ Կորոնավիրուսով պայմանավորված` նախարարությունը երկու մասնաշենք է առանձնացրել, որոնք, ըստ անհրաժեշտության, կարանտինային տարածք կծառայեն։
Փոխնախարարը նշեց` ծանր հիվանդության պատճառով կալանքից ազատելու 13 գործ կքննարկվի այսօր միջգերատեսչական հանձնաժողովի նիստում։
Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 517–ով և հասել 10 009–ի։
Աննախադեպ ցուցանիշ. Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 19 մարդ է մահացել