ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Երեկ` հունիսի 1–ին հայտնի դարձավ, որ վարչապետն ու իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ «Հրապարակն» իր այսօրվա համարում անդրադարձել է այդ թեմային` նշելով, որ իշխանական թևը թեստավորում է անցնում։
«Համացանցում գրում էին, թե չեն հավատում դրան։ Մանավանդ երբ երեկոյան Փաշինյանը մասնակցեց ամենօրյա բրիֆինգին, ավելի խորացան կասկածները»,–գրում է թերթը։
Նրանց տվյալներով` երեկ իշխանական թիմը թեստավորվում էր։ Նույնն անում էին Արցախում, որտեղ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը մոտ 600 մարդ էր շփվել ՀՀ վարչապետի հետ։
«Իսկ Փաշինյանի ընտանիքում հատկապես անհանգիստ են հոր՝ 80-ամյա Վովա Փաշինյանի համար, ով այժմ բնակվում է կառավարական տանը։ Նա տարիներ առաջ ծանր հիվանդություն է տարել և վարակի ռիսկային խմբում է»,-գրում է թերթը:
44 օր վերակենդանացման բաժանմունքում. 47-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը
Հիշեցնենք` հունիսի 1–ի վաղ առավոտյան Facebook-ի իր ուղիղ եթերի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իր և ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Նրա խոսքով` որևէ ախտանիշ չեն ունեցել, ամեն օր աշխատանքի մեկնելուց առաջ ջերմաչափվել է, ջերմություն չի ունեցել։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հունիսի 1–ի դրությամբ 9492 է։