ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Կորոնավիրուսից մահացած անձանց անունները համացանցում տարածելու առնչությամբ Քրեական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանում կորոնավիրուսից մահացածների տվյալները հրապարակվել են Facebook-ում։ ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ տվյալների արտահոսքի համար արդեն դիմել են իրավապահներին։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մեկնաբանել էր կատարվածը՝ դատապարտելով այն, միևնույն ժամանակ պարետատանը մեղադրվելով բացթողման համար։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ կատարվածը կա՛մ հաքերային հարձակում է, կա՛մ ներքին սաբոտաժ։