ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Հունիսի 4-ին Aircompany Armenia ընկերությունը կիրականացվի Երևան-Ռոստով-Երևան չվերթը: Երևանից մեկնումը նախատեսվում է ժամը 08:30-ին, ժամանում դեպի Երևան 12:30-ին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի Facebook-յան պաշտոնական էջը:
«Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,- նշված է հաղորդագրության մեջ:
Քաղավիացիայից հորդորում են առաջիկա չվերթերի մասին տեղեկություն ստանալու համար հետևել կոմիտեի ֆեյսբուքյան էջին:
Ավելի վաղ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն տեղեկացրել էր, որ հունիսի 2-ին կիրականացվեն Երևան-Լիոն-Երևան, Երևան-Միներալնիե Վոդի-Երևան և Մինսկ-Երևան-Մինսկ չվերթերը։