ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտնինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում պատասխանել է հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 75–ամյակին նվիրված զորահանդեսին Ուկրաինայի ու Վրաստանի առաջնորդների մասնակցության մասին հարցին:
Պեսկովի խոսքով ՝ Պուտինն ամեն տարի Ուկրաինայի և Վրաստանի ժողովուրդներին շնորհավորում է հաղթանակի կապակցությամբ, սակայն այդ պետությունների ղեկավարների հետ այս հարցում առաջընթաց չկա:
«Ցավոք, չնայած որոշակի շփումների առկայությանը, մենք չենք կարող ասել, որ բարձրաստիճան անձանց շփումներում դրական դինամիկա կա։ Նման շփումներում առաջընթացը կախված է նրանից, թե որքանով են պետությունների ղեկավարները կատարում իրենց խոստումներն ու ստանձնած պարտավորությունները», - ասել է Պուտինի մամուլի քարտուղարը։
Նշենք, որ թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, բայց այսօր հեռախոսազրույցի ընթացքում նա շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ՝ հունիսի 24-ին Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու հրավերի համար: Փաշինյանը հույս է հայտնել, որ մինչ այդ կապաքինվի և կկարողանա մասնակցել պատմական այդ իրադարձությանը նվիրված միջոցառումներին:
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9–ին չանցկացվեց։ Այն կկայանա հունիսի 24–ին։