Նոր տիպի կորոնավիրուսի` COVID-19-ի ստեղծած իրավիճակով պայմանավորված աշխարհի շատ երկրներ, ինչպես նաև Հայաստանը սահմանափակել են օտարերկրացիների մուտքն ու ելքը: Երկրների միջև դադարեցվել է նաև ավտոհաղորդակցությունը։ Հատուկ չվերթերը գործել և գործում են միայն արտերկրում գտնվող քաղաքացիների համար, ովքեր այլ երկրներից ցանկացել են վերադառնալ հայրենիք։
Կորոնավիրուսը բուժող դեղ Հայաստանում չի փորձարկվում. ինչ է իրենից ներկայացնում «Հելթ թոնը»
Ճանապարհորդության սիրահարները, արտերկրում ուսում և աշխատանք ունեցողները անհամբեր սպասում համավարակի տեմպերի մարմանն ու սահմանների բացելուն։
Sputnik Արմենիան ամբողջացրել է շատ երկրների` սահմանները բացելու մասին տեղեկությունը և ինֆոգրաֆիկայի միջոցով ներկայացնում է, թե որ երկրները և երբ կբացեն սահմանները։