ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Երեխաների պաշտպանության օրը տեսանյութ է հրապարակել և խոսել երեխաների դաստիարակության մասին։ Տեսանյութերից մեկում 6 տարեկան Մարիաննան ու 5 տարեկան Բագրատը խաղում են ու ֆրանսերեն խոսում։
«Կանոն առաջին` ֆիզիկական որևէ պատժի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ոչ մի ապտակ, անկյուն կանգնեցնել և այլն։ Փոքր տարիքում իմ ամենասարսափելի պատիժն այն էր, երբ մայր ասում էր. «Մարգարիտա, դու ինձ հիասթափեցրիր»։ Այդ ժամանակ ես 8 տարեկան էի», – խոստովանել է Սիմոնյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Նա նշել է, որ ցանկացած ֆիզիկական պատժամիջոց նվաստացնում է երեխային և ազդում նրա հոգեբանության վրա։ Սիմոնյանի կարծիքով` ամուսինը` Տիգրան Քեոսայանը, երեխաների դաստիարակման հարցում նույն կարծիքն ունի։
Ինչպես է Մարգարիտա Սիմոնյանի մեծ ընտանիքն անցկացնում ժամանակը մեկուսացման ընթացքում
Այդ գրառումից մի քանի ժամ առաջ Սիմոնյանը հուզիչ տեսագրություն էր հրապարակել և ցույց տվել կրտսեր դստերը` 6 ամսական Մարոյին։ Փոքրիկը խաղում է տատիկի` հայտնի դերասանուհի Լաուրա Քեոսայանի հետ։
Посмотреть эту публикацию в Instagram
Նշենք, որ Սիմոնյանը միշտ երեխաների դեմքը փակում է սթիքերներով, սակայն այս անգամ մի պահ սմայլիկն իջնում է, և մենք կարողանում ենք տեսնել հիասքանչ Մարոյին իր սև ու խիտ հոնքերով և կլոր թշիկներով։
Մարգարիտա Սիմոնյանը երրորդ անգամ մայրացավ 2019 թվականի հոկտեմբերի 19-ին։
Մարգարիտա Սիմոնյանի ամուսինն ու դուստրը նարդի են խաղում. տեսանյութ