ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 210–ով և դարձել 9492։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 մարդ, կատարվել է 58668 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3402–ը։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 139 դեպք (+8) և մահվան 55 (+5) անուղղակի դեպք:
Մայիսի 31-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 9282 էր:
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։
«Լավագույն միջոցը սթրեսի դեմ». բուժաշխատողների զգացմունքային տանգոն հուզել է օգտատերերին
Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Մայիսի 18–ից աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։