ՀՀ ոստիկանությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու շրջանակում շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայություն իրականացնել Երևանի տարբեր վարչական շրջաններում:
Հերթը Նոր Նորք համայնքինն է: Այսօր այստեղ ոստիկանական անշարժ անցակետեր են տեղակայվել:
Ոստիկանները կանգնեցնում են մասնավոր ավտոմեքենաները, ստուգում վարորդի ու ուղևորների դիմակ կրելու պահանջի պարտադիր կատարումը: Հանրային տրանսպորտում ևս ստուգվում է պարետի որոշման պահանջների կատարումը, հատկապես կանգնած ուղևորներ չտեղափոխելու արգելքը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը խույս տալիս ոստիկաններից: Ոստիկանները նկատում են, որ ավտոմեքենայի ուղևորն առանց դիմակի է, իսկ վարորդը չի ենթարկվում ոստիկանների՝ մեքենան կանգնեցնլու պահանջին: Ոստիկանության աշխատակիցները հետապնդում են նրան՝ պատասխանատվության ենթարկելու համար:
Նշենք, որ մինչ օրս ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացրել Նոր Նորք, էրեբունի, Դավթաշեն վարչական շրջաններում:
Անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվել գյուղատնտեսական շուկաներում
Հիշեցնենք՝ մայիսի 25–ից ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն արտակարգ դրության ժամանակ գործող սահմանափակումներում որոշ փոփոխություններ է կատարել։ Այսուհետ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում, նույնիսկ ավտոմեքենայում, եթե առկա է մեկից ավելի մարդ: Իսկ բաց հասարակական վայրերում քաղաքացիները պարտավոր են իրենց մոտ ունենալ ու ոտիկանի պահանջով ներկայացնել դիմակներ: