Ինքնամեկուսացման ընթացքում շատերը գիտակցեցին, թե որքան դժվար է սահմանափակ տարածքում զբաղվել երեխայի կրթական և ստեղծագործական զարգացմամբ: Ի հայտ եկան նաև սահմանափակ կարողություններ և հատուկ կարիքներ ունեցող երեխաների ընտանիքների խնդիրները:
Sputnik Արմենիայի կազմակերպած հանդիպման մասնակիցները կքննարկեն, թե ինչպես կարելի է զբաղվել երեխայի հետ ինքնամեկուսացման ընթացքում, և ինչ դասեր ենք քաղելու համաճարակի ավարտից հետո։ Տեսակապին կմասնակցեն.
Երևանում`
«Ներառական ընտանիք» նախագծի հիմնադիր Աննա Գրիգորյանը,
Կլինիկական հոգեբան, առանձնահատկություններ ունեցող երեխաների զարգացման մասնագետ Անահիտ Հայկազունին:
Մինսկում`
Ընտանեկան ներառական «i» թատրոնի գեղարվեստական ղեկավար Իրինա ԿԻՍԵԼՅՈՎԱ:
Թբիլիսիում՝
«Մենք ուրիշ ենք» հիմնադրամի նախագահ, ինտեգրատիվ բժշկության «Miraculum» կենտրոնի տնօրեն Անդրեյ Մաքսիմովը,
«Սերաֆիմ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Լիա Սերգեևան։
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում և YouTube-ում։ Լրագրողները կարող են հարցերն ուղղել առցանց։
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: