ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Կորոնավիրուսի պատճառով մահացել է 81–ամյա կինոռեժիսոր Սամվել Գասպարովը։ Տեղեկությունը Facebook–ում հայտնել է խմբագիր Գեորգի Սահակովը։
«Մոսկվայում մահացել է հիանալի կինոռեժիսորը, Միխայիլ Ռոմի աշակերտը, այնպիսի հայտնի ֆիլմերի ստեղծողը, ինչպիսիք են «Վեցերորդը», «Մոռացե՛ք «մահ» բառը», «Հաց, ոսկի, նագան», «Առանց հատուկ ռիսկի» ֆիլմերը: Սամվել Վլադիմիրովիչին բնորոշ չէր պարտվելը, սակայն անիծյալ կորոնավիրուսին նա հաղթել չկարողացավ»,-գրել է նա:
Գասպարովը ծնվել է Թբիլիսիում, նա «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում Ալեքսանդրայի դերը մարմնավորած հայտնի դերասանուհի Նատալյա Վավիլովայի ամուսինն է։
StarHit–ը գրում է, որ 61 տարեկան Վավիլովան նույնպես վարակվել է կորոնավիրուսով, սակայն նրա առողջական վիճակի մասին տեղեկություն գրեթե չկա։
Վավիլովան և Գասպարովը ծանոթացել են 1979 թվականին ֆիլմի պրեմիերայի ժամանակ, ավելի ուշ ամուսնացել են ու չեն բաժանվել։
Մահացած Կարինե Բուռնազյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. նա մի շարք խնդիրներ է ունեցել
Սամվել Գասպարովը ծնվել է 1938 թվականի հունիսի 7-ին։ Կինեմատոգրաֆիայի ոլորտում կարիերա սկսելուց առաջ նա բեռնատար է վարել և պատմվածքներ գրել։
1970 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտը, իսկ 1974 թվականից սկսել է ֆիլմեր նկարահանել: Առավել հայտնի են նրա «Ատելություն», «Հաց, ոսկի, նագան», «Մահվան կոորդինատները», «Ծուղակ քիլլերի համար» ֆիլմերը։ 1993 թվականին Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում նա կազմակերպել էր Մայքլ Ջեքսոնի համերգը:
Կորոնավիրուսից մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը