00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Սարգսյանը ստորագրել է Լանզարոտեի աղմկահարույց օրենքը

Президент Армен Саркисян во время он-лайн интервью индийскому порталу StratNews Global (15 мая 2020). Еревaн
Президент Армен Саркисян во время он-лайн интервью индийскому порталу StratNews Global (15 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օրենքը ստորագրելով հանդերձ, սակայն, նախագահ Արմեն Սարգսյանը համագործակցության կոչ է անում բոլոր շահագրգիռ մարմիններին, կազմակերպություններին և անձանց։ Նրանք կարող են այս հարցով իրենց մտահոգություններն ու առաջարկությունները ներկայացնել նախագահի աշխատակազմ։ 

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի- Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը» և վավերագիրը: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Атом Мхитарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Լանզարոտեի կոնվենցիան վավերացնելը քիչ է, այն պետք է համապատասխանի մեր արժեհամակարգին

«Նախքան Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունումը Սահմանադրական դատարանը քննել և իր 2020թ. մարտի 31-ի որոշմամբ արձանագրել է, որ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանրապետության նախագահը մշտապես առանձնակի ուշադրություն է ցուցաբերել երեխաներին առնչվող բոլոր հարցերում, մասնավորապես՝ նախագահական նախաձեռնությունների շարքում երեխաների կրթության, նրանց առողջության, անվտանգ ու անհոգ մանկության ապահովմանն ուղղված միջոցառումները սահմանելով որպես հիմնական առաջնահերթություն:

Նախագահի դիրքորոշումը, սակայն, այն է, որ կոնվենցիայի վերաբերյալ հնչեցվող որոշ կոչերին տեղի տալը և վավերացման մասին օրենքը չստորագրելը կնշանակի խուսափել պատասխանատվությունից, ինչը չի համապատասխանում սահմանադրական և անձնական բարձր պատասխանատվության՝ նրա ընկալմանը և մինչ այժմ դրսևորած գործելակերպին:

«Հանրապետության նախագահը համոզված է, որ հիմա կոնվենցիայի ստորագրումից հետո անցած 10 տարիների ընթացքում արդյունավետ գործելու բաց թողնված ժամանակը լրացնելու պահն է, և այսօրվանից է, որ սկսվում է երեխաների կրթության և պաշտպանության ուղղությամբ մեր հիմնական աշխատանքը»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Նախագահ Արմեն Սարգսյանը համագործակցության կոչ է անում բոլոր շահագրգիռ մարմիններին, կազմակերպություններին և անձանց, որոնք կարող են իրենց մտահոգություններն ու առաջարկությունները ներկայացնել նախագահի աշխատակազմ։ 

Հիշեցնենք` մայիսի 11–ին հակառակ հասարակության շրջանում առկա դժգոհություններին, ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ընդունեց դեռևս 10 տարի առաջ ՀՀ այն ժամանակվա իշխանության ստորագրած ու չվավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան:

Ученик Арман Аветисян делает селфи с министром ОНКС Араиком Арутюняном в библиотеке имени Хнко Апера (19 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ-ն ընդունեց Լանզարոտեի կոնվենցիան. սեռական դաստիարակությունը կարող է սկսվել դպրոցից

Կոնվենցիայի նախագծին կողմ քվեարկեց նիստին ներկա 84 պատգամավորներից 79-ը: 

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրվել է 2007թ. հոկտեմբերի 25-ին:

Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2010թ. սեպտեմբերի 29-ին, բայց չէր վավերացրել:

Վավերացնելով միջազգային այդ փաստաթուղթը, ՀՀ-ն պարտավորվում է ձեռնարկել օրենսդրական ու այլ փոփոխություններ՝ կյանքի տարբեր ոլորտներում երեխաների հետ շփում ունեցող անձանց հնարավոր ոտնձգություններից երեխաների պաշտպանությունն ու իրավունքների մասին իրազեկումն ապահովելու համար:

Կոնվենցիան նախատեսում է նաև երեխայի անձնական տվյալների պաշտպանության ազգային օրենսդրության ընդունում:

Սարգսյան. «Լանզարոտեի կոնվենցիան շատ լուրջ վտանգներ է պարունակում»

Լրահոս
0