ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Նյու Յորքի Ռոքֆելերի համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ COVID-19-ով հիվանդացած պացիենտների մոտ հայտնաբերված հակամարմինները կարող են կանխել կրկնակի վարակումը։ Տեղեկությունը հայտնում է bioRxiv գիտական պարբերականը։
Մասնագետների կարծիքով՝ հնարավոր է կորոնավիրուսի տարածումը կանխող պատվաստանյութ մշակել։
Հետազոտությանը մասնակցել է կորոնավիրուսով վարակված 149 մարդ։ Նրանք արյան պլազմա են հանձնել։ Պլազման, որի մեջ հակամարմիններ ու В-բջիջներ կան, միացրել են վնասազերծված կորոնավիրուսի հետ։
Պարզվել է՝ փորձի մասնակիցների 33%-ի մոտ պլազմայի չեզոքացնող հատկությունը սահմանված մակարդակներից ցածր է եղել, ինչը հուշել է գիտնականներին, որ փորձի այդ մասնակիցների օրգանիզմը հաղթահարել է վարակը դեռ առաջին փուլում՝ մինչ հակամարմիններ արտադրելը, ի ծնե ունեցած իմունիտետի շնորհիվ։ Նրանց միայն 1 տոկոսի մոտ է վարակը չեզոքացնելու հնարավորությունը բարձր եղել․ մնացածի դեպքում այն չափավոր կամ թույլ է եղել։
Ռուսական գիտական կենտրոնում ասել են, թե երբ կսկսեն փորձարկել COVID-19–ի պատվաստանյութը
Այդ 1%-ի նմուշների, նաև նրանց շիճուկում հակամարմինների բարձր պարունակության շնորհիվ գիտնականներին կհաջողվի В-բջիջներ առանձնացնել։ Այդ բջիջները կստեղծեն հակամարմիններ, որոնք կկլոնավորեն ու կօգտագործեն մարդկանց մոտ ուժեղ իմունային ռեակցիայի ստեղծման համար։
Ե՞րբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Մասնագետները բացահայտել են 40 հակամարմին, որոնք արդյունավետ հաղթահարում են վարակը, սակայն կենտրոնացել են երեքի վրա։ Այդ երեքը չեզոքացրել են վարակը նույնիսկ փոքր խտության դեպքում։ Այժմ դրանք կլոնավորել են ու կլինիկական հետազոտման են պատրաստում։