ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 43 տարեկան է, ամենատարեցը` 92։ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ կորոնավիրուսը չհաղթարած մյուս քաղաքացիներից 2 եղել են 65 տարեկան, 2–ը`82, մյուսները 49, 54, 55, 56, 60, 66, 69,71,87 և 92 տարեկաններ են։
Հիշեցենք` Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 15 մարդ է մահացել։ Նրանցից 7–ը տղամարդ են, 8–ը` կին։
Մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը 8216 է, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 54931 թեստավորում:
Հայտնի է աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը. Հայաստանը 57–րդն է