00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաչատրյանի փաստաբաններն ահազանգում են. կորոնավիրուսի պատճառով նրան տեղափոխել են այլ ՔԿՀ

© Photo : official site of the Tax Service of RAГагик Хачатрян во время рабочего заседания в Комитете гос.доходов (14 июля 2012). Еревaн
Гагик Хачатрян во время рабочего заседания в Комитете гос.доходов (14 июля 2012). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստաբաններն ակնկալում են, որ ՀՀ արդարադատության նախարարությունն ու պատասխանատու այլ կառույցները կվերահաստատեն Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման իրավունքը և անհապաղ միջոցներ կձեռնարկեն խնդիրների լուծման համար։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանները հայտարարություն են տարածել, որով ահազանգում են, որ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոնն» ու  Քրեակատարողական ծառայությունը կոպիտ կերպով խախտում են կալանավորված Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման սահմանադրական իրավունքը՝ վտանգի տակ դնելով նրա կյանքն ու առողջությունը:

Председатель КГД Гагик Хачатрян во время сдачи в эксплуатацию нового зала обслуживания (2 августа 2012). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Խաչատրյանին «Աստղիկ» ԲԿ-ից դուրս գրելու փաստաթուղթն անհետացել է․ կոռուպցիոն ռի՞սկ

Փաստաբանական խումբը հայտնում է, որ «Աստղիկ» ԲԿ-ից «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո մինչ օրս՝ շուրջ 6 օր, Գագիկ Խաչատրյանը բացարձակապես որևէ բուժում չի ստացել, չի գտնվել մասնագետների հսկողության տակ, քանի որ քրեակատարողական հիմնարկում այդպիսի մասնագետներ չկան, ինչպես նաև բացակայում է նրան նշանակված բուժման հնարավորությունը:

Փաստաբանական խումբը Գագիկ Խաչատրյանին անհապաղ «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխելու մասին բժշկական կոնսիլիումի եզրակացության հիման վրա խնդրանքով դիմել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ- ղեկավարությանը, բայց դիմումները ոչ միայն մնացել են անպատասխան , այլև 27.05.2020թ. Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ, որտեղ, ըստ փաստաբանների՝ ներկայում պահվում է էլ ավելի վատ պայմաններում՝ «մոտ 4 քմ սենյակում, որտեղ ընդամենը մեկ մահճակալ է, փոքրիկ սեղան և զուգարանակոնք»:

Դատարանը բավարարեց Գագիկ Խաչատրյանի որդուն կալանավորելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը

«Սենյակում առկա չէ իր հիգիենայի և խնամքի համար անհրաժեշտ այլ հարմարություններ, ոչ էլ հարմարեցված է հենակով շարժվող անձի համար անհրաժեշտ պայմաններին: Գագիկ Խաչատրյանը տեղեկացվել է, որ այդ պայմաններում պետք է պահվի մոտ 14 օր, ինչը պայմանավորված է նոր քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելով և ՀՀ Պարետի որոշմամբ՝ նոր կորոնավիրուսի կանխարգելման նպատակով»,- հայտնում են փաստաբանները:

Гагик Хачатрян - Sputnik Արմենիա
Ինչեր են արել Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները. ԱԱԾ-ն նոր փաստեր է բացահայտել

Փաստաբանական խումբն այս մասին տեղեկացրել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին և խնդրել հրատապ այց կազմակերպել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և խոշտանգումը դադարեցնելու նպատակով:

Նշված բոլոր փաստերը՝ առավել մանրամասն հիմնավորումներով էլեկտրոնային փոստով ներկայացվել են նաև ՀՀ Արդարադատության նախարարություն, և՛ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, և՛ Քրեակատարողական ծառայություն։

Փաստաբաններն ակնկալում են, որ ՀՀ Արդարադատության նախարարությունն ու նշված պետական կառույցները կվերահաստատեն Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման իրավունքը և անհապաղ միջոցներ կձեռնարկեն թվարկված խնդիրների լուծման հետ կապված։ 

Գագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբաններն ահազանգում են ճնշումների ու ահաբեկության մասին

Հիշեցնենք` 2014-2016թթ–ին ՀՀ ֆինանսների նախարար եղած Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնական գործունեության ընթացքում վատնում կազմակերպելու համար և կալանավորված է: Նա չի ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։

Լրահոս
0