00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր թրենդային աքսեսուար. թանգարանները հայտնի կտավներով դիմակներ կպատրաստեն

© Photo : Facebook / Ervand Kochar MuseumМаски с изображением картин разных художников
Маски с изображением картин разных художников  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե ձեզ դիմակ են նվիրել, այն էլ հայտնի հայ կամ արտասահմանյան նկարիչների կտավներով, մի՛ զարմացեք։ Նկարազարդած դիմակները նոր թրենդային աքսեսուար կարող են դառնալ,  համենայնդեպս առաջիկա տարում։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Լաուրա Սարգսյան. Երվանդ Քոչարի թանգարանն ու Հայաստանի ազգային պատկերասրահն աշխատում են նոր դիմակներ ստեղծելու ուղղությամբ, որոնք կհանրահռչակեն հայկական արվեստը և ոչ միայն։ Նախագիծը մշակման փուլում է. առաջիկայում նման դիմակներ կհանդիպենք նաև վաճառակետերում։

Улицы столицы после ослабления карантина (22 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Չհիմնավորված բարձր գներ. ո՞վ է մեղավոր դիմակների թանկացման համար

Դիմակների նախնական տարբերակների օրինակները հրապարակվել են Քոչարի թանգարանի Facebook–ի պաշտոնական էջում։

Թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ նախաձեռնության հեղինակները նման հետաքրքրություն և պահանջարկ չէին սպասում։ 

«Մեզ մոտ ամեն ինչ դեռ մշակման փուլում է։ Նախ ուզում էինք հասկանալ, թե արդյոք մարդկանց կհետաքրքիր այս գաղափարը։ Այժմ ակնհայտ է, որ մեծ հետաքրքրություն կա, և մենք կփորձենք կյանքի կոչել այդ նախագիծը»,– ասաց նա։

Հեղինակների մտահղացմամբ՝ դիմակները կդառնան այնպիսի աքսեսուար, ինչպիսին են շարֆերը, պայուսակները և այլն։ Դրանք նախատեսված կլինեն բազմակի օգտագործման համար։

Հայտնի նկարիչներից մեկի կտավով դիմակը հնարավոր կլինի կրել սովորական դիմակի վրայից։ Դա կլինի հետաքրքիր, ոճային ու թրենդային։

Նման նախագծի գաղափարն ամենևին էլ պատահական չէ։ Կորոնավիրուսային համավարակի պայմաններում թանգարանը դադարեցրել է աշխատանքը, և ահա, ղեկավարությունը որոշել է ստեղծված իրավիճակից օգուտ քաղել։

Մինչև սպառողին հասնելը դիմակը երկու անգամ թանկանում է. ՏՄՊՊՀ-ն չարաշահումներ է բացահայտել

«Քոչարի արվեստը բազմաժանր է, և մենք որոշեցինք օգտվել դրանից»,– ընդգծեց թանգարանի տնօրենը։

Նմանատիպ «դիմակային» նախաձեռնությամբ է հանդես եկել նաև Հայաստանի ազգային պատկերասրահը։ Facebook–ի պաշտոնական էջում աշխատակիցները կոչ են արել քաղաքացիներին ինքնաշեն դիմակներ պատրաստել` օգտագործելով #ՀԱՊԴիմակ հեշթեգով պատկերասրահում ներկայացրած կտավները։

Медицинская маска - Sputnik Արմենիա
Իսրայելում USB–ով «լիցքավորվող» բազմակի օգտագործման դիմակ են ստեղծել. լուսանկար

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախաձեռնությունը պայմանավորված է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տեսակի համավարակով։

«Այսօր բոլորը դիմակ են կրում, իսկ մենք փորձում ենք մռայլ առօրյան տոնի վերածել, մարդկանց հույս ներշնչել, որպեսզի նրանք հավատան, որ այս ամենը կանցնի, սակայն արվեստը հավերժ է»,– ավելացրեց նա։

«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն

Հիշեցնենք, որ մայիսի 25-ից Հայաստանում «դիմակային ռեժիմ» է սահմանվել։ Քաղաքացիներրը պետք է դիմակ կրեն հանրային տրանսպորտում, փակ տարածքներում, տաքսիներում և անձնական ավտոմեքենաներում։  Իշխանությունները կարծում են, որ այդկերպ հնարավոր կլինի կանխել երկրում կորոնավիրուսային վարակի տարածումը։ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է  մինչև հունիսի 13-ը։

Լրահոս
0