ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարզերում ջրհեղեղների և հրդեհների թեմայով տեսախորհրդակցության ընթացքում չի զսպել զայրույթն ու գրիչը սեղանին է շպրտել։ Տեսագրության հատվածը տեղադրվել է @Kremlinpool_RIA թվիթերյան էջում։
Ռուսաստանում COVID-19–ի տարածման պիկն անցել է. Պուտին
ՌԴ նախագահն ընդգծել է, որ հազարավոր քաղաքացիների համար առաջին պլանում են հայտնվել արտակարգ դրության հետ կապված իրավիճակները։ Մարդիկ կարող են առանց տանիքի մնալ, իսկ նրանց կյանքը վտանգված է։ Դրանից հետո Պուտինը գրիչը շպրտել է սեղանին։
Нечасто увидишь, как Путин швыряет ручку. На совещании по борьбе с паводками и пожарами президент очень жестко попросил отчитаться о ситуации в регионах. pic.twitter.com/6Pro8Lp65N
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) May 26, 2020
Տեսակոնֆերանսի ֆորմատով կայացած խորհրդակցությանը մասնակցել են Ռուսաստանի ԱԻՆ-ի ղեկավար Եվգենի Զինիչևը, տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը, բնապահպանության նախարար Դմիտրի Կոբիլկինը և մի շարք մարզպետներ։
Պուտինը հայտարարել է, որ Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը կանցկացվի հունիսին
Արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված Ռուսաստանի չորս մարզերի անտառներում`Անդրբայկալյան երկրամասի ողջ տարածքում և Տիվայի Հանրապետության որոշ մարզերում, Իրկուտսկի մարզում և Խակասիայի Հանրապետությունում։ Եվս 49 մարզերում հատուկ հակահրդեհային ռեժիմ է գործում, որի ընթացքում քաղաքացիներին արգելված է զբոսնել անտառում, կրակ վառել և այրել չոր թփերը։