00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ադրբեջանը հանուն ՀԱՊԿ–ի քաղաքական առևտուր կսկսի՞ Ռուսաստանի ու Արևմուտքի հետ

© Sputnik / Andranik GhazaryanДавид Арутюнов
Давид Арутюнов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռազմական հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որն առնչվում է ՀԱՊԿ կազմի հնարավոր ընդլայնմանը` ընդգրկելով նոր երկրներ ու միջազգային կազմակերպություններ։ 
Հարությունով. «Ադրբեջանին ձեռնտու է ոչ թե ՀԱՊԿ–ին անդամագրվելը, այլ հարցի շահարկումը` առևտուրը»

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ–ին դիտորդի կարգավիճակով կարող են անդամակցել նաև գործընկեր կազմակերպությունները, այդ թվում` Անկախ պետությունների համագործակցությունն ու Շանհայան համագործակցության կազմակերպությունը, սակայն որոշումը պետք է կայացվի ՀԱՊԿ բոլոր անդամների համաձայնությամբ։ 

Министр иностранных дел РФ Сергей Лавров  - Sputnik Արմենիա
Լավրովն ասաց` ով կարող է ՀԱՊԿ դիտորդ դառնալ ապագայում

Ռազմական հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովի կարծիքով` հարցի հետ կապված կա մի քանի գործոն։ ՌԴ արտգործնախարարը հատուկ խոսում էր դիտորդի կարգավիճակի մասին, որն արդեն պետք է ստանա իրավական ձևակերպում, որովհետև ձևաչափն ի սկզբանե ստեղծվել էր այնպես, որ երկրները, որոնք աշխարհաքաղաքական գործոններից ելնելով դեռ չեն հասունացել լիարժեքորեն անդամագրվելու համար, ապա գոնե լինի դաշտ, որ համագործակցեն կազմակերպության հետ։

«ՀԱՊԿ–ի գործունեությունն առհասարակ արտացոլում է որոշակի ուղղություններ, որոնք առնչվում են թե՛ ՌԴ արտաքին քաղաքական գերակայություններին, թե՛ ՀԱՊԿ–ի զարգացման հեռանկարին։ Պատահական չէ, որ Սերգեյ Լավրովը մատնանշեց մասնավորապես Շանհայան կազմակերպությունը, հատկապես Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը, քանի որ ՀԱՊԿ–ը այդտեղ անվտանգության տեսակետից ունի կարևոր դերակատարում` հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ է տեղի ունենում Աֆղանստանում և առհասարակ Մերձավոր Արևելքում, հետևաբար, Շանհայան կազմակերպության դիտորդական կարգավիճակով համագործակցելու հեռանկարը շատ տրամաբանված է»,– նշում է ռազմական փորձագետը։ 

ՀԱՊԿ ներուժը կարևոր է կորոնավիրուսի ստեղծած սպառնալիքներին արձագանքելու համար. Լավրով

Դավիթ Հարությունովի դիտարկմամբ` նոր երկրների կամ կազմակերպությունների անդամագրումը նախևառաջ ունի աշխարհաքաղաքական նշանակություն։ Ըստ այդմ` ցանկացած ընդլայնում նաև դիտորդական առաքելության առումով ուժեղացնում է կառույցի աշխարհաքաղաքական դերը։ Փորձագետի համոզմամբ` մասնավորապես Կենտրոնական Ասիայի երկրներին ու Մերձավոր Արևելքին հարող պետություններին այդ հեռանկարը կտա հնարավորությունների ընդլայնում անվտանգության ապահովման առումով։ Տեղի կունենա կարևոր տեղեկատվության փոխանակում, կբարձրանա կապերի էֆեկտիվությունը։

Пуски ракет ЗРС С-300 и ЗРК «Бук» в рамках маневров «Восток-2018» - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ-ը առայժմ չի չեղարկել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախանշված զորավարժությունները

Անդրադառնալով այն հարցին, որ Սերգեյ Լավրովի կողմից Ադրբեջանին չհիշատակելը չի՞ նշանակում արդյոք, որ այդ երկրի անդամության հարցն այլևս օրակարգում չէ, Դավիթ Հարությունովը պատասխանում է, որ այդ հանգամանքը պատահական չէ, և դրա հետ կապված իրականությունն ունի երկու մակարդակ։

«Խնդիրը կարող է երևալ տեղեկատվական կամ դիվանագիտական դաշտում, իսկ երկրորդ մակարդակն առնչվում է կոնկրետ իրականացման հարցին, որտեղ կան լուրջ պրոբլեմներ։ ՀԱՊԿ–ին Ադրբեջանի անդամագրումը մեզ համար կառաջացնի լուրջ խնդիրներ, և կլինի դժվար որոշում։ Հայկական կողմը միանշանակ կօգտվի իր լծակներից ու վետոյի իրավունքից։ Բայց խնդիրն առկա է նաև Ադրբեջանի պարագայում, որովհետև պաշտոնական Բաքուն թե՛ անվտանգության հարցերում, թե՛ արտաքին քաղաքականության տիրույթում որդեգրել է տարբեր ուժային կենտրոնների միջև մանևրելու գործելակերպը, հետևաբար, նույնիսկ ամենափափուկ համագործակցության ձևաչափը կընկալվի մանևրելու հանարավորության սահմանափակում։ Դա անշուշտ կառաջացնի բացասական վերաբերմունք Արևմուտքի կողմից»,– նշում է ռազմական փորձագետը։

Դավիթ Հարությունովի փոխանցմամբ` Ադրբեջանի համար ավելի շահավետ է ոչ թե բուն անդամագրության գործողությունը, այլ այդ մասին բարձրաձայնելն ու հարցի շահարկումը, այսինքն` քաղաքական առևտուրը մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից` Արևմուտքի հետ, հետևաբար, նաև Ադրբեջանի անդամագրության հարցն այս պահին իրատեսական չէ։ Ըստ նրա` դա Ադրբեջանին այնքան էլ պետք չէ, բայց հարցի շահարկումներ ու սակարկումներ հետագայում նույնպես կլինեն։ 

Եթե պետք լինի, ՀԱՊԿ-ը լիովին կօգտագործի իր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում․ Զաս

Լրահոս
0