00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թորոսյանը դիվանագիտական խողովակներով ներողություն է խնդրել Թբիլիսիից

© Photo / official site of the President of RAМинистр здравоохранения Арсен Торосян на встрече с президентом Армении (20 марта 2020). Еревaн
Министр здравоохранения Арсен Торосян на встрече с президентом Армении (20 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի առողջապահության նախարարությունից զանգահարել են Երևանում Վրաստանի դեսպանատուն և նախարարի անունից ափսոսանք հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը դիվանագիտական խողովակներով պաշտոնական Թբիլիսիին է փոխանցել իր ափսոսանքը` կապված գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանի այն խոսքերի հետ, որոնք կապված էին Վրաստանում COVID-19-ի դեմ պայքարում հակահամաճարակային համակարգի հետ։

Վրաստանում արտակարգ դրությունն ու պարետային ժամը չեն երկարաձգի

Ավելի վաղ Հայաստանի առողջապահության նախարար Թորոսյանը հայտարարել էր, որ Վրաստանում ընդունված և մինչև հիմա COVID-19–ի դեմ պայքարում գործող սահմանափակումներն ավելի արդյունավետ են եղել, քան Հայաստանում, սակայն այդ ամենը վատ հետևանքների է հանգեցրել ՝ սկսած ապրանքների ինքնարժեքի աճից, վերջացրած ազգային արժույթի գնաճով:

Նրա խոսքով՝ Վրաստանում հակահամաճարակային համակարգն ու առողջապահությունը տարբերվում են հայկական համակարգից, ընդ որում ՝ ոչ լավագույն կողմից։ Թորոսյանի խոսքով՝ համաճարակային վիճակագրության վրա կարող էր ազդել մեթոդաբանության, իրականացվող թեստերի քանակի տարբերությունը։

«Հայաստանի առողջապահության նախարարությունից զանգահարել են Երևանում Վրաստանի դեսպանատուն և նախարարի անունից ափսոսանք հայտնել այն կապակցությամբ, որ նրա արտահայտությունները, որոնք, նրանց խոսքով, սխալ են մեկնաբանվել, վշտացրել են վրացի գործընկերներին։ Նրանք ափսոսանք են հայտնել և խնդրել իրենց դիրքորոշումը փոխանցել Թբիլիսիին», - լրագրողներին ասել է Զալկալիանին:

Ըստ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի` այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տարածվել է Թորոսյանի հայտարարությունը, Վրաստանի դեսպանությունն անմիջապես կապ է հաստատել հայկական կողմի հետ։

Министр здравоохранения Арсен Торосян посетил места изоляции граждан (15 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Վրաստանում թվերը փոքր են, բայց մեր հակահամաճարակային համակարգն ավելի լավն է. Թորոսյան

«Իհարկե, այդ մեկնաբանությունը կոռեկտ չէր հարևան, բարեկամ երկրի նկատմամբ, առավել ևս, երբ դա արել է առողջապահության նախարարը»,-հավելել է Զալկալիանին:

Հիշեցնենք`Արսեն Թորոսյանը երեկ Հանրային խորհրդի նիստի ընթացքում խոստովանել էր, որ Վրաստանում ընդունված և մինչ օրս գործող սահմանափակումները ավելի արդյունավետ էին, ուժեղ և խիստ։ Սակայն նա կասկած էր հայտնել վարակակիրների հաշվարկի մեթոդաբանության վերաբերյալ, նշելով, որ Հայաստանում հակահամաճարակային համակարգն ավելի լավն է, քան հարևան երկրում։

Սա վրդովմունքի ալիք էր առաջացրել Վրաստանում։ Թբիլիսիից պահանջել էին, որ Թորոսյանը կա՛մ ապացուցի իր ասածները, կա՛մ ներողություն խնդրի։

Թբիլիսիից պահանջում են, որ Թորոսյանը կա՛մ ապացուցի իր ասածները, կա՛մ ներողություն խնդրի

Լրահոս
0