00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կորոնավիրուսնիկի» առօրյան` 43 օր մեկուսացում, կամ ինչու է Մարինեն շնորհակալ Covid-19-ից

© Photo : Facebook / Marine GasparyanРадиоведущая Марине Гаспарян
Радиоведущая Марине Гаспарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարինե Գասպարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է անցնում կորոնավիրուսով վարակված մեկուսացվածի առօրյան, ինչով է զբաղվել 43 օր ու ինչու է 10 թեստ հանձնել։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, հիվանդասենյակ N501։ Ընթերցողի համար սա պարզապես շենք է ու հերթական հիվանդասենյակի համար, իսկ լրագրող ու ռադիոհաղորդավար Մարինե Գասպարյանի համար մի վայր, որտեղ նա 43 օր ապրել է, բացահայտել իր հոգու գաղտնիքներն ու նորից վերադարձել է արվեստին։

© Photo : Facebook / Marine GasparyanՄարինե Գասպարյան
«Կորոնավիրուսնիկի» առօրյան` 43 օր մեկուսացում, կամ ինչու է Մարինեն շնորհակալ Covid-19-ից - Sputnik Արմենիա
Մարինե Գասպարյան

Մարինեն կորոնավիրուսի վարակակիր էր ու 10 թեստ է հանձնել, որոնցից 9–ը դրական պատասխան են ունեցել։ Նա չի սիրում «հիվանդ» բառն ու ամեն անգամ կենտրոնում իր գտնվելու շրջանի ու այնտեղի մարդկանց մասին խոսելիս ինքն իրեն ուղղում է`չէ, հիվանդները չէ, վարակվածները։

Թեստերի «խաղը»

Մարինե Գասպարյանը պահպանում էր անձնական անվտանգության բոլոր կանոնները, խնամքով ախտահանում էր ամեն ինչ, նույնիսկ դեղատնից գնած դեղերի տուփերը։ Ոչ թե իր, այլ 67-ամյա հոր համար էր վախենում։ Հենց նրա մոտ էլ ի հայտ եկան առաջին ախտանշանները՝ ջերմություն ու թուլություն։ Ապրիլի մեկին պոլիկլինիկա դիմեցին, այնտեղից նրանց ուղարկեցին այլ բուժհաստատություն, որտեղ տղամարդը թեստ հանձնեց ու բացասական պատասխան ստացավ։

Տուն վերադառնալուց հետո (արդեն ապրիլի 3-ին` խմբ․) Մարինեի մոտ ուժեղ մկանային ցավեր սկսվեցին։ Ինքն իրեն հանգստացնում էր, թե դա տնային մարզումների հետևանք է, սակայն ցավը հետզհետե տարածվում ու անտանելի էր դառնում, իսկ երբ տաքությունը բարձրացավ ու ախորժակը կորավ, կասկածներն ամրապնդվեցին։ Հոր տաքությունն էլ բարձրացավ։ Արդեն ապրիլի 6-ին նրա մոտ դող սկսվեց, ու նրանք գնացին հիվանդանոց։ Կորոնավիրուսի թեստեր հանձնեցին, արդյունքները դրական եկան։

Լուռ երկխոսություն վերակենդանացման բաժնում․ COVID-19-ով վարակված հայուհու պատմությունը

«Հիմա էլ գաղափար չունենք, թե ինչպես ենք վարակվել։ Այդ օրերին մեր ամբողջ բարեկամությունը կապի մեջ էր ու անհանգստանում էր մեզ համար, ամոթ կլիներ, եթե թեստերի արդյունքները բացասական լինեին», - կատակում է Մարինեն։

Վարակի հակառակ կողմը

Հիվանդանոց տեղափոխվելու 3-րդ օրը Մարինեի ինքնազգացողությունը լավացավ, սակայն հոգեբանական առումով նրա համար դժվարությունները չէին ավարտվել։ Հայրը թոքաբորբ ուներ։ Նրան վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխել։ Մարինեն չէր կարողանում տեսակցել նրան, միայն հեռախոսով էին շփվում։ Երբեմն խոսում էր բուժանձնակազմի հետ ու մանրամասներ էր իմանում նրա վիճակի մասին, սակայն 24 ժամ շարունակ սարսափելի անհանգստանում էր հոր համար։

«Հայրիկիս թոքերի արհեստական շնչառության սարքին էին միացրել, նա դժվարությամբ էր խոսում, խռպոտություն կար ձայնում, ու դա ինձ շատ էր անհանգստացնում։ Երբ ապրիլի 25-ին նրան դուրս գրեցին, թեթևացած շունչ քաշեցի»,–պատմում է նա։

Անհանգստությունից բացի Մարինեն զգացել է, որ կորցրել է հոտառությունն ու համի զգացողությունը։ Առաջին թեստավորման օրը նա չի զգացել ձեռքերի ախտահանման միջոցի հոտը, իսկ հետո 15-20 օրվա ընթացքում փորձում էր հիշել սովորական մթերքների համերն ու հոտերը։

«Ուտելուց առաջ հոտոտում էի մթերքներն ու վերհիշում հոտը։ Շատ դժվար է անհոտ տարածությունում ապրել։ Համի ու հոտի զգացումը վերադարձավ վարակվելուց 15-20 օր հետո միայն, բայց հիմա էլ 70-80% է առկա», - նշում է Մարինեն։

«Կորոնավիրուսնիկի» առօրյան

Երբ Մարինեին հիվանդանոց բերեցին, այնտեղ արդեն «հնաբնակներ» կային՝ մի աղջիկ ու մի տղա։ Նրանք ավելի քան 20 օր մեկուսացման մեջ էին ու առաջին բանը, որ խորհուրդ տվեցին՝ չդառնալ ինքնամփոփ ու մտածել դրական բաների մասին։ Հետագայում Մարինեն ինքն էլ նորեկներին բազմիցս հորդորել է այդպես վարվել։ Մեկուսացումից 36 և 42 օր անց նրանք դուրս գրվեցին։ Նրանց ճանապարհում էին ծափահարություններով և «ուռա» բացականչելով։ Այդ ժամանակ Մարինեն դեռ չգիտեր, որ ավելի ուշ իրեն էլ են այդպես ճանապարհելու։ Կարծիք կա, որ կորոնավիրուսը 14 օր է օրգանիզմում ապրում, բայց իրականում այդպես չէ։

5 րոպե կլինիկական մահ և 240 ժամ վերակենդանացման բաժանմունքում. կյանքն այդ ամենից հետո

Այդ առումով Մարինեն խորհուրդ է տալիս լինել համբերատար ու չհուսահատվել։ Համենայնդեպս այդպես էին վարվում նրա հետ մեկուսացված մարդիկ, որոնք 10-ից 60 տարեկան էին։ Նրանք փորձում էին խուսափել արտաքին աշխարհից եկող վատ լուրերից ու ամեն ինչին հումորով էին մոտենում. պաշտպանիչ մեխանիզմ է։ Այնտեղ բոլորն անհանգստանում էին իրար համար ու հոգատարություն էին ցուցաբերում միմյանց նկատմամբ։

«Այդ տղայի ու աղջկա օրինակն աչքիս առաջ ունենալով` ես հանգիստ էի, բայց հարազատներս ու կենտրոնի բնակիչները շատ անհանգիստ էին։ Ամեն թեստից հետո անհամբեր սպասում էին արդյունքներին, իսկ ես չէի կենտրոնանում բացասականի վրա ու փորձում էի դրական բաների մասին մտածել», - ավելացնում է ռադիոհաղորդավարուհին։

Հայաստանում կորոնավիրուսով վարակված ամենափոքրիկ պացիենտին տուն են ճանապարհել. լուսանկար

Մարինեն պատմում է, որ կորոնավիրուսով վարակվածի օրը սկսվում է տարածքն ախտահանելուց, հետո ջերմությունն են չափում, առավոտյան սուրճն են խմում, նախաճաշում են, կեսօրին ևս մեկ անգամ չափում են ջերմությունը, եթե կարիք կա` թոքերի ռենտգեն ախտորոշում են անում, էլեկտրակարդիոգրաֆիա և այլն։ Այդ ամենը մեկուսացվածները միասին են ապրում, ավելին՝ հասցնում են միմյանց հիշեցնել շատ ջուր խմելու անհրաժեշտության մասին, իսկ Մարինեի դեպքում` հասցնում էր նաև մեկուսացվածների համար բարձրաձայն ընթերցել «Ալիսը հեքիաթների աշխարհումը»։ Իսկ երբեմն «հնաբնակները» չարաճճիություն էին անում ու բուժաշխատողներից թաքուն միասին ճաշում կամ սուրճ էին խմում։  

Վարակվածի օրագիր

Լրագրողի բնավորության համաձայն՝ Մարինեն շատ բան է նկատում, նրան հետաքրքիր պատմություններ էին պատմում, նա էլ փորձում էր ամեն ինչ տեսագրել կամ գրի առնել։ Որոշ ապրումների մասին գրում էր Facebook-ում, օրագիր էր պահում։ Նա նաև Երևանի անհավանական գեղեցիկ լուսանկարներ էր հրապարակում, որոնք շենքի կենտրոնական պատշգամբից էր նկարում։ Օրվա տարբեր ժամերին քաղաքը նույն ռակուրսից լուսանկարելը նրա սիրելի զբաղմունքն էր։

«Բավականին նյութ եմ հավաքել, գուցե ֆիլմ նկարեմ ու դրա միջոցով ավելի պատկերավոր ներկայացնեմ տեղի ունեցածը։ Իսկ այժմ որոշակի գրառումներ եմ անում», - նշում է Մարինեն։

Կյանքը Covid-19-ից հետո

Այժմ Մարինեն տանն է, պետք է 14 օր ինքնամեկուսացած մնա։ Ինչպես և հիվանդանոց տեղափոխվելուց առաջ, նա շատ զգույշ է, փորձում է խուսափել հոր հետ մոտ շփումից։ Վախենում է վարակել հորը, թեև հասկանում է, որ հավանականությունը չնչին է։

«Վերջին թեստը բացասական էր, բայց միևնույնն է, ես ինձ քայլող վիրուս եմ զգում ու վախենում են հայրիկին վարակել։ Փորձում եմ նրա հետ նույն սենյակում չլինել, անգամ միասին չենք ճաշում», - ասում է աղջիկը։

© Photo : Facebook / Marine GasparyanՄարինե Գասպարյանը
«Կորոնավիրուսնիկի» առօրյան` 43 օր մեկուսացում, կամ ինչու է Մարինեն շնորհակալ Covid-19-ից - Sputnik Արմենիա
Մարինե Գասպարյանը

Ապաքինվելուց հետո Մարինեն իր մեջ որևէ ֆիզիկական փոփոխություն կամ շեղում չի զգացել, սակայն աշխարհայացքի փոփոխություն է նկատել։ Սկսել է ավելի հաճախ ինքն իր ներսը նայել ու ներքին մենախոսություններ վարել, ինչը նախկինում զբաղվածության պատճառով չէր հասցնում անել։

Ավելին՝ նրա մոտ նորից վերադարձել է ստեղծագործելու ձգտումը, սկսել է գրել, թեև ուսանողական տարիներից հետո դրանով չէր զբաղվում ու բացառապես հարցազրույցներով էր բավարարվում։ Հիմա նա գիտի, որ այդ ամենի համար պետք է շնորհակալություն հայտնել կորոնավիրուսին։ Սակայն եթե չի հաջողվել խուսափել վարակից, խորհուրդ է տալիս դրական տրամադրվել ու չհուսահատվել։

© Photo : Facebook / Marine GasparyanՄարինե Գասպարյանը
«Կորոնավիրուսնիկի» առօրյան` 43 օր մեկուսացում, կամ ինչու է Մարինեն շնորհակալ Covid-19-ից - Sputnik Արմենիա
Մարինե Գասպարյանը
Լրահոս
0