00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ կապ կա վարչապետի բառապաշարի, ԱԺ ծեծկռտուքի և փաստաբանի տան վրա հարձակման միջև

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ իրեն չեն կարողանում ներել, որ եղել է Փաշինյանի փաստաբանը, իսկ հիմա ունի ամբողջությամբ հակառակ դիրքորոշում նրա վարած քաղաքականության նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Փաստաբան Տիգրան Աթանեսյանը կարծում է, որ իր ընտանիքի, ապա նաև տան վրա կատարված հարձակումն ուղիղ կապ ունի ներկայիս իշխանությունների հետ։ Նա վստահ է՝ եթե նույնիսկ հրահանգ և ցուցում չի տրվել, հարձակում գործած անձանց ոգևորել են, որ կարող են այդպես վարվել և «մարսել»։

© Sputnik / Asatur YesayantsՓաստաբան Տիգրան Աթանեսյան
Ի՞նչ կապ կա վարչապետի բառապաշարի, ԱԺ ծեծկռտուքի և փաստաբանի տան վրա հարձակման միջև - Sputnik Արմենիա
Փաստաբան Տիգրան Աթանեսյան

Հիշեցնենք՝ երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ժամը 16:00-ի սահմաններում հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդ ներխուժել են նրա բնակարան, փաստաբանի հասցեին սպառնալիքներ տեղացել ու հեռացել։

«Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Աթանեսյանը նշեց, որ իր ընտանիքի հանդեպ ոտնձգությունները շարունակվում են արդեն մի քանի օր։

Աղմկահարույց օրենքն ուժի մեջ մտավ. ո՞ւմ գույքն է բռնագանձվելու

«Ապրում եմ Քանաքեռում, իմ տան հարևանությամբ հին կինոթատրոնի շենքն է, ներկայում ձայնագրման ստուդիա է։ Փոքրիկ մանկական խաղահրապարակ կա, երեխաներս այնտեղ խաղում են, տարածքի տիրոջ քառասունամյա որդին պահանջում է, որ իմ երեխաներն այդտեղ իրավունք չունեն այլևս խաղալու, ասում է, թե «Էդ փաստաբանը մեր կյանքը կերավ», բայց ես որևէ հարաբերություն չունեմ այդ մարդու հետ, անգամ նորմալ չեմ էլ ճանաչում»,- ասում է փաստաբանն ու հավելում, որ դեպքի հաջորդ օրն այդ մարդիկ որոշում են իր տունն ու այդ հիմնարկությունը բաժանող ճաղավանդակը պատով փակել։

Омбудсмен РА Арман Татоян  - Sputnik Արմենիա
«Կարող էին տուժել կինն ու անչափահաս երեխաները»․ ՄԻՊ-ը՝ փաստաբանի տան վրա հարձակման մասին

«Կինս տեղեկացնում է, ասում եմ՝ գործ չունես, սադրանք է։ Իմ յոթ տարեկան տղա երեխան առաջին հարկի պատուհանից նայում է, թե ինչ են անում։ Այդ ժամանակ սկսում են հայհոյել երեխայիս ամենավերջին, ստոր, սեռական բնույթի հայհոյանքով։ Տղաս պատասխանում է»,- ասաց Աթանեսյանը՝ նշելով, որ դրանից հետո այդ տղամարդիկ, որոնց թվում նաև յոթանասուն անց մարդ կա, հարձակվել են որդու վրա՝ փորձելով հարվածել երեխային։

Օգնության է հասել կինը, որի հասցեին «հինգ-վեց րոպե շարունակ ամենաստոր հայհոյանքներն են հնչեցվել»՝ այդ ընթացքում կրկին շեշտելով ամուսնու փաստաբան լինելու հանգամանքը։ 

Աթանեսյանն այդ մասին իմանալով՝ ահազանգել է ոստիկանություն և շտապել տուն։ Նշում է՝ եթե ոստիկաններն իր հետ գրեթե միաժամանակ տեղ չհասնեին, միգուցե հիմա ոչ թե ասուլիսին ներկա լիներ, այլ ճաղավանդակի հետևում։

«Կարող եք պատկերացնել, թե ինչով կավարտվեր, երբ քո ներկայությամբ հայհոյում են կնոջդ, յոթ, ինը-տասը տարեկան երեխաներիդ, հարձակվում են թափթփուկ և ոչնչություններ։ Նրանցից մեկը նարկոտիկ վաճառող, մյուսներն իր նման ոչնչություն»,- վրդովված ասաց փաստաբանն ու նշեց, որ կատարվածի պատճառը հաստատ կենցաղային չէ, կապ ունի իր մասնագիտական գործունեության և դրա հանդեպ իշխանությունների վերաբերմունքի հետ։

«Նրանք ինձ չեն ներում, որ եղել եմ Փաշինյանի փաստաբանը, իսկ հիմա ունեմ ամբողջությամբ հակառակ դիրքորոշում իր վարած քաղաքականության հետ, թեպետ այն դիրքորոշումը, որն ունեի իր գործի հետ, մնում է»,- նշեց Աթանեսյանը։

Рубен Айрапетян - Sputnik Արմենիա
Հաջորդ քայլը կլինի Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը. փաստաբան

Փաստաբանը պնդում է, որ հարևան հիմնարկության տերերը սերտ հարաբերություններ ունեն իշխանությունների հետ, մի քանի տարի առաջ ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանն այդտեղից անվճար սնունդ էր բաժանում, իսկ դերասան Հովհաննես Ազոյանն էլ գիշերները անհասկանալի միջոցառումներ է կազմակերպում այնտեղ։

Աթանսեյանը նշեց, որ իր ընտանիքին պաշտպանելու համար դիմել մասնավոր պահնորդական ծառայության։ Ասաց` հաղորդում են ներկայացրել, սպասում են արդեն դատախազության և քննչական մարմինների քայլերին, ինչպես նաև հարձակում գործած մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելուն։

Ասուլիսին ներկա էր նաև ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Կատարվածը ոչ միայն իարավական, այլև բարոյական բոլոր կարմիր գծերի հատում է»,- հայտարարեց Մելիքյանը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ չի կարող պատճառական կապ չլինել փաստաբանի տան վրա կատարված հարձակման և իշխող քաղաքական ուժի, առաջին հերթին վարչապետի «անթույլատրելի բառապաշարի, ինչպես օրինակ՝ «սամասուդի», ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի միջև, որը, Մելիքյանը հիշեցրեց` ոչ միայն չդատապարտվեց իշխանության կողմից, հակառակը՝ արդարացման փորձեր եղան։

Էլեկտրաշոկով հարվածել է ու սպառնացել․ ՔԿ-ն Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել

Լրահոս
0