00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ինձ լավ ծեծում էին, բայց ես մնացի կրկեսում». բացառիկ հարցազրույց Միխայիլ Բաղդասարովի հետ

Բաժանորդագրվել
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում պատմել Է իր կյանքի հետաքրքիր իրադարձությունների, դեպի Արցախ անհավանական ուղևորության և վագրերի հոգեբանության մասին:

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Շատ տարիներ առաջ Բաքվի կրկեսի սովորական ունիֆորմիստին (տեխնիկական աշխատակից) համարձակություն ու վայրի կենդանիների հոգեբանությունը նրբորեն զգալու ունակությունը երջանիկ կյանքի այցետոմս ապահովեցին։ Մի անգամ, ինչպես «Գծավոր երթ» ֆիլմում, հայտնի Մարգարիտա Նազարովայի վագրերը, օգտվելով աշխատողի անուշադրությունից, Բաքվում հյուրախաղերի ժամանակ դուրս պրծան վանդակներից։ Հենց այդ ժամանակ աչքի ընկավ հայ պատանին, որն օգնեց գազաններին կրկին փակել վանդակում։

«18 տարիդ լրանա՝ արի ինձ մոտ աշխատելու»,-քաջ տղային խոստացավ Նազարովան և պահեց խոստումը։

Այսօր Միխայիլ Բաղդասարովն արդեն 75 տարեկան է. նա ՀՀ վաստակավոր և ՌԴ ժողովրդական արտիստ է, վարժեցնողների հայտնի տոհմի հիմնադիր։ Նրա երեխաները՝ Կարինան և Արթուրը, իրենց հոր գործի արժանի շարունակողներն են դարձել։

© Photo : Karina and Artur Bagdasarov's official siteՄիխայիլ Բաղդասարով
«Ինձ լավ ծեծում էին, բայց ես մնացի կրկեսում». բացառիկ հարցազրույց Միխայիլ Բաղդասարովի հետ - Sputnik Արմենիա
Միխայիլ Բաղդասարով

Իր հոբելյանի նախօրեին Միխայիլ Բաղդասարովը Sputnik Արմենիային զվարճալի դրվագներ է պատմել իր կյանքի և կենդանիների հետ աշխատանքի մասին։ Անգամ տարածությունը չէր խանգարում զգալ փառահեղ վարժեցնողի բացառիկ էներգետիկան։ 

—Միխայիլ Աշոտովիչ, ձեր պատմությունը հոլիվուդյան ֆիլմի սցենար է հիշեցնում։ Ձեր կարծիքով արտիստ ծնվո՞ւմ են, թե՞ դառնում։

-Մեր՝ խորհրդային ժամանակներում, արտիստ դառնալու համար պետք էր անցնել կրակի, ջրի և, կներեք, կոյուղու բոլոր խողովակների միջով։ Ո՛չ, չեն ծնվում։ Ես վեց եղբայր ունեմ, միայն ես եմ արտիստ դարձել, թեև փորձել են բոլորը։

Բացի այդ, պետք է երազել, երևակայել․․․ Այ, շատ տարիներ առաջ ես քայլում էի փողոցով ու ինքս ինձ ասում․ «Ես Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ եմ դառնալու»։ Եվ դարձա։ Բայց պատահականությունը նույնպես կարևոր է։ Հենց այդպիսի պատահականության շնորհիվ ես ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվում։

-Ո՞րն էր կայացման ճանապարհին ամենամեծ խոչընդոտը։

-Երբ ընտանիքում արտիստներ չկան․ երբ ո՛չ հայրդ, ո՛չ մայրդ այդ ոլորտում չեն աշխատում․․․

Չգիտեմ ինչու, բայց այն ժամանակ՝ 40-50-ականներին, շատերը ցանկանում էին իրենց որդիներին տեսնել կա՛մ երկաթուղային դեպոյում, կա՛մ տպարանում։ Մեր հայ հարևանուհին ինձ տեղավորեց տպագրատանը, սովորեցրեց աշխատել լինոտիպի հետ (տպագրական սարքավորման տեսակ է ,– խմբ․)։ Ի դեպ, հայկական թերթ էր։ Կոչվում էր «Կոմունիստ» և թողարկվում էր հայերեն լեզվով։ Բաքվում։

Իսկ կրկեսն ինձ համար բացահայտեց մյուս հարևանուհին՝ Ասյա Մանուչարովան։ Նա մորս ասաց, որ ուզում է ինձ կրկեսային ներկայացման տանել։ Մայրս նույնիսկ չգիտեր, թե դա ինչ է, ես՝ առավել ևս։ Եվ ահա, հենց տեսա կրկեսը 12 տարեկանում, սիրահարվեցի նրան։ Ես, ի դեպ, մեկընդմիշտ եմ սիրահարվում, դրա համար էլ կնոջս հետ 52 տարի ապրեցի։ Մայիսի 19-ին լրացավ ուղիղ մեկ տարին, ինչ կորցրել եմ նրան, Աստված հոգին լուսավորի․․․

Ինչ վերաբերում է կրկեսին՝ այդ իրադարձությունն իրոք ճակատագրական դարձավ ինձ համար։ Ես շարունակ աշխատանքից փախչում, գնում էի կրկես, հայրս ինձ դրա համար ծեծում էր, բայց ինձ կանգնեցնելն արդեն անհնար էր։ Հայրս գնացքի ուղեկցորդ էր, աշխատում էր Բաքու-Աստանա, Բաքու-Մոսկվա երթուղիների վրա։ Այն ժամանակ դա շատ հարգի գործ էր։ Ազգականներն ասում էին․ «Աշոտ, տեսե՞լ ես` տղադ այնտեղ մանեժն է ավլում։ Աշոտ, չե՞ս ամաչում»։ Մի խոսքով, ինձ լավ ծեծում էին դրա համար։ Բայց ես մնացի կրկեսում, մանկուց շատ էի սիրում կենդանիներին։

© Photo : Karina and Artur Bagdasarov's official siteՄիխայիլ Բաղդասարով
«Ինձ լավ ծեծում էին, բայց ես մնացի կրկեսում». բացառիկ հարցազրույց Միխայիլ Բաղդասարովի հետ - Sputnik Արմենիա
Միխայիլ Բաղդասարով

-Վարժեցնող դառնալու համար ո՞ր հատկությունն է պարտադիր պայման։

-Պետք է անսահման շատ սիրել կենդանիներին։ Դու պետք է օրերով հետևես նրանց, հոգ տանես նրանց մասին։ Ես տասը տարի անիծվածի պես աշխատել եմ Մարգարիտա Նազարովայի մոտ, Յուրի Դուրովի մոտ, Վալտեր Զապաշնիի մոտ․․․ Պետք է սիրել կենդանիներին և աստիճաբար պատրաստվել դրան։ Քանի որ սիրուց բացի նաև դժոխային համբերություն է հարկավոր։

-Դուք մի անգամ ասել եք, որ վագրին հարվածելու դեպքում նա մեկ տարի հիշում է դա, քանի որ վագրերը շատ ուժգին են զգում․․․

-Դա երեխա դաստիարակելու պես բան է։ Դու նրան ցավ կպատճառես, և նա արդեն «ատամ կունենա» քո դեմ։ Բայց «մտրակ-կարկանդակը» միևնույնն է` աշխատում է։ Որովհետև եթե ձեր երեխան երկու մատը մտցնի վարդակի մեջ, պետք է խփել ձեռքին, ոչ թե ասել «Այ-այ-այ, այդպես չի կարելի»։

«Անշարժացած» հայ աղջիկը հաղթանակ է բերել լեհ Տոմեկին. մի լուսանկարի պատմություն

Ի դեպ` աղջկաս երբեք մատով անգամ չեմ դիպել, նա ինձ համար սրբություն է (թեև հայերի համար սովորաբար առաջին տեղում որդին է)։

© Photo : Karina and Artur Bagdasarov's official siteԱրթուր և Կարինա Բաղդասարովները կրկեսում շարունակում են իրենց հոր գործը
«Ինձ լավ ծեծում էին, բայց ես մնացի կրկեսում». բացառիկ հարցազրույց Միխայիլ Բաղդասարովի հետ - Sputnik Արմենիա
Արթուր և Կարինա Բաղդասարովները կրկեսում շարունակում են իրենց հոր գործը

-Ի՞նչ ընդհանուր բան ունեն վագրերն ու մարդիկ։

-Ամեն ինչ նույնն է, չեք էլ պատկերացնում, թե որքան։ Վագրերը, առյուծները, բորենիները, լուսանները, ընձառյուծները, գայլերը․․․ Նրանք ամեն ինչ հրաշալի հասկանում են, պարզապես խոսել չեն կարողանում։

Մենք՝ վարժեցնողներս, կենդանիների հոգեբաններ ենք։ Եվ որպես այդպիսին` կարող եմ ասել, որ մեր յուրաքանչյուր գազան արտիստ է։ Իմ էգ վագրերից մեկին՝ Ռադային, նույնիսկ Գոգոլևա էի անվանում։ Նա նրբագեղորեն թաթը թաթի վրա էր դնում, հետո նայում էր հանդիսատեսին՝ ծափերի էր սպասում։ Հանդիսատեսը ծափահարում էր, նա վեր էր կենում, կատարում իր հնարքը, վերադառնում, ինքն իրենից գոհ նստում տեղը։

Հայկ Շադունցի անհավանական սխրանքը. ինչու են մերձմոսկովյան Լոբնյայում փառաբանում արցախցուն

Մի խուլիգան վագր ունեի՝ Ուրալը։ Համարն այսպիսին էր․ չորս էգ վագր անցնում են նրա կողքով, և նա պետք է անպայման թաթով շոյի նրանց։ Եվ մի անգամ, երբ պատահաբար արու վագր անցավ, Ուրալը նրան էլ դիպավ, սա այնպե՜ս հարձակվեց նրա վրա․․․Այդպես նրանցից յուրաքանչյուրի մասին կարելի է պատմել։

Իսկ ինչպես են նրանք ամեն ինչ զգում, ուղղակի անհավանական է։ Մի անգամ ես հոգեբանորեն ճնշել էի երկու ջահել էգ վագրի։ Նրանք սկսեցին ինձ վրա հարձակվել, դադարեցին աշխատել։ Արդեն ոչինչ չէի կարող անել, որոշեցի հանձնել նրանց կենդանաբանական այգի։ Ժամանեցինք Իվանովո քաղաք, պայմանավորվեցի կենդանաբանական այգու տնօրենի հետ։

© Photo : Karina and Artur Bagdasarov's official siteՄիխայիլ Բաղդասարով
«Ինձ լավ ծեծում էին, բայց ես մնացի կրկեսում». բացառիկ հարցազրույց Միխայիլ Բաղդասարովի հետ - Sputnik Արմենիա
Միխայիլ Բաղդասարով

Բայց մինչև փոխանցելը վերջին անգամ բաց թողեցի նրանց, որ պտտվեն մանեժում։ Եվ այդ վագրերը, որոնք մի տարի բացարձակ ոչինչ չէին արել, ուրախությամբ կատարեցին բոլոր հնարքները, ամեն ինչ տեղը-տեղին արեցին։ Ես ապշած նայում էի։ Իհարկե, միտքս փոխեցի և չհանձնեցի գազանանոցին։ Դրանից հետո նրանք ևս տասը տարի ինձ մոտ «աշխատեցին»։

-Մտածե՞լ եք այդ ամենի մասին գիրք գրել։

-Ես գրառումներ ունեմ։ Եվ դուստրս պատրաստվում էր օգնել այդ հարցում։ Բայց շատ էի ուզում ուրիշ կերպ անել, իբր` կենդանիներն են պատմում ամեն ինչ իմ մասին, իրենց մասին, կրկեսի կյանքի մասին։ Կուզեի մարդ գտնել, որն իմ պատմելուց հետո կկարողանար այդ ամենը բացահայտել, որովհետև ես պատմել կարող եմ, բայց գրելու համար հատուկ ունակություններ են պետք։

Այ, Յուրի Նիկուլինը հոյակապ էր պատմում, և նրա մտերիմ ընկերը՝ Վլադիմիր Շահիջանյանը (հայազգի խորհրդային և ռուսական լրագրող, մի շարք գրքերի հեղինակ, – խմբ․) նրա մասին գիրք գրեց։

-Եթե հաջողվեր անցյալ վերադառնալ, ի՞նչ կփոխեիք։

-Ոչինչ։ Բացարձակապես ոչինչ․․․ Այո՛, ես բարդ կյանք եմ ապրել, բայց ես սովորել եմ․․․ Շատ բաներ են եղել, բայց լավն ավելի շատ է եղել, քան վատը։

-Ո՞ր հուշն է ստիպում ձեզ բարձրաձայն ծիծաղել, անգամ եթե մենակ եք։

-Այ հիմա ձեզ հետ զրուցում եմ, և այդ բոլոր հիշողություններն անցնում են աչքիս առաջով։ Մեր ամբողջ կյանքն է ուրախ։ Ես ուրախություն սիրում եմ, չնայած արդեն 75 տարեկան եմ։

-Ինչո՞վ եք զբաղվում հիմա։ Թոշակի՞ եք անցել։

-Ես աշխատող թոշակառու եմ։ Վերջին յոթ տարում Նիժեգորոդսկի կրկեսի գեղարվեստական ղեկավարն եմ։ Կնոջս մահից հետո հրավիրեցին Մոսկվա՝ աշխատելու «Ռոսգոսցիրկում»։ Եվ ահա, այստեղի կենդանիներին եմ հրամանատարություն անում։

Չեմ կարողանում տանը նստել։ Նույնիսկ եթե ինձ հանգստի ուղարկեն, երեխաների հետ կճամփորդեմ, կմաքրեմ կենդանիների թափած կեղտը, չնայած գիտակցում եմ, որ երեխաներս թույլ չեն տա։ Խորհուրդներ կտամ, կխոսեմ, կփնթփնթամ (ծիծաղում է)․․․

-Ձեր պատմական հայրենիքի հետ կապ պահո՞ւմ եք։

-Դեռ Խորհրդային տարիներին մի քանի անգամ ելույթ եմ ունեցել Երևանում՝ «Սասունցի Դավիթ» ատրակցիոնով։ Հետո երկար ժամանակ չէի եղել այդտեղ։ Եվ ահա երեք տարի առաջ իմ ընկեր Համլետն ասում է․ «Լսիր, հայ, չե՞ս ուզում գնալ Արցախը տեսնելու»։ Ես ասացի` հաճույքով։ Ես ախր արմատներով Արցախից եմ, փոքր ժամանակ եմ այնտեղ եղել՝ 12-13 տարեկանում։

Եվ ահա հանդիպեցինք Մինվոդիում, ջիփեր նստեցինք և Վրաստանով հասանք Հայաստան։ Մի քանի օր կանգ առանք Երևանում, հետո՝ Արցախ։ Ստեփանակերտում մթնոլորտը զարմանահրաշ է։ Այդ երեկոները․․․ Մարդիկ զվարճանում են, և մեզ մոտ ամեն օր քեֆ էր։ Ես էլ ուզում էի, ամեն ինչից բացի, երեք զարմուհիներիս գտնել, որոնց 60 տարուց ավել չէի տեսել։

Մեր նախնիների կառուցած Թուրքիան. ինչո՞վ պատասխանեցին թուրքերը հայերին

Երկար փնտրեցինք, չէինք գտնում։ Արդյունքում ինչ-որ հրաշքով գտանք։ Այ հիմա հիշում ու փշաքաղվում եմ։ Նրանք Հադրութի շրջանում են ապրում։ Պարզվում է՝ դեռ այն ժամանակ թերթերից կտրել են իմ մասին նյութերը և մինչև հիմա պահում են, պատկերացնո՞ւմ եք։ Ա՜խ, ինչ էր կատարվում, երբ հանդիպեցինք։ Քիչ չէր՝ վեց տասնամյակ չէինք տեսնվել ու գտանք։ Հետաքրքիր է, որ տունը, որտեղ եղել էի փոքր ժամանակ, այդպես էլ մնացել էր։

-Պատրաստվո՞ւմ եք նորից այցելել։

-Չեք հավատա` այս տարի երեխաներիս՝ Կարինայի ու Արթուրի հետ որոշել էինք մայիսին շապիտո-կրկեսով նորից այցելել Արցախ։ Եվ խնդրեմ՝ համավարակ։ Գուցե այս տարի դեռ հաջողվի․․․

© официальный сайт БагдасаровыхԱրթուր և Կարինա Բաղդասարովները կրկեսում շարունակում են իրենց հոր գործը
«Ինձ լավ ծեծում էին, բայց ես մնացի կրկեսում». բացառիկ հարցազրույց Միխայիլ Բաղդասարովի հետ - Sputnik Արմենիա
Արթուր և Կարինա Բաղդասարովները կրկեսում շարունակում են իրենց հոր գործը

-Միխայիլ Աշոտովիչ, և վերջին, փոքր-ինչ փիլիսոփայական հարցը` ինչո՞ւ է 75-ը առաձնահատուկ տարիք։

-Գիտեք, ես ինձ բացարձակ 75 տարեկան չեմ զգում։ Միայն տեսնում եմ, որ երեխաներն են մեծանում․․․ Ես հասկանում եմ, որ սա այն տարիքն է, երբ ես երկու ինֆարկտ եմ ունեցել և առանց հաբերի չեմ կարող, բայց երդվում եմ՝ ինձ 75 տարեկան չեմ զգում։ Իսկ առհասարակ, ուզում եմ 95 տարի ապրել։

-Ձեզ ամուր առողջություն ենք մաղթում և հույս ունենք հանդիպել Հայաստանում։

-Շնորհակալ եմ, անպայման։

Լրահոս
0